Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանը երբեք չի ներելու Գագիկ Ծառուկյանին

Այսօր ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ավագանու առաջիկա ընտրություններում «ժառանգության» նկատմամբ ևս Սերժ Սարգսյանի վերաբերմունքը փոխվել է: Ըստ նրա՝ «Ժառանգությունը» չի ստանալու այն տոկոսները, ինչ նախագահական ընտրություններում էր:

«Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է ու երբեք չի ներելու Գագիկ Ծառուկյանին՝ երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար, թույլ չի տալու, որ ԲՀԿ-ն ավելի ամրապնդվի ու քաղաքական լուրջ գործոն դառնա Հայստանում: Նույնը Րաֆֆիի նկատմամբ. թվում է՝ նրան ձեռք էր տալիս, որ ընդդիմության առաջնորդ դառնա Րաֆֆի Հովհաննիսյանը, փողոցը վերցնի իր վերահսկողության տակ, բայց նրա 37 տոկոս ձայները չեն կրկնվելու, որովհետև դա այնպիսի փաստ է, որ հարյուր տարի էլ անցնի՝ մնալու է որպես պատմական փաստ: Իսկ նա հաղթել է: Մենք եղել ենք միակ քաղաքական ուժը, որն անվերապահորեն ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930