Արմեն Մարտիրոսյանի մեղադրանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօրԱզատություն հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում անուղղակիորեն անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, թե իր տարբերություն նրա, ով Մարտի 1-ի դեպքերից հետո փակվել էր իր առանձնատանը, ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը «ժողովրդի առջևից իր ընտանիքի ու թիմակիցների հետ առաջ էր գնում»:

«Հայաստանում վերջին ժամանակահատվածում աննախադեպ երևույթ գրանցվեց, երբ շարժման առաջնորդը ոչ թե սև պատերի հետևում էր թաքնված, ոչ թե ժողովրդի մեջքին էր կանգնած, այլ ժողովրդի առջևից իր ընտանիքի ու թիմակիցների հետ առաջ էր գնում»:

Նման առաջնորդն, ըստ նրա, կարող է սխալվել, «կարող է մի պահ ընկնել, բայց նման առաջնորդը ընկած մնալ չի կարող ու տանելու է հաղթանակը»:

«Այն առաջնորդը, ով կարողանում է հարվածն իր վրա վերցնել՝ ունենալու է ավելի քիչ սխալներ, որովհետև իր վրա առաջինը զգալով կանխում է այն»,- մասնավորեցրեց նա՝ ավելացնելով, որ աստված շնորհել է իրենց Ր. Հովհաննիսյանի նման առաջնորդով, ում հետ հաղթանակի են հասնելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս