
ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ

Քիչ առաջ մեկնարկած Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարին ելույթ ունեցավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս ՀԺԿ անունից ողջունեց ներկաներին ու նորաստեղծ կուսակցությանը մաղթեց արդյունավետ աշխատանք: Ստեփան Դեմիրճյանը հաջողություն մաղթեց ՀԱԿ-ին նաև Երևանի ավագանու ընտրութուններին:
Նա նշեց, որ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականության, իշխանության գործունեության հետևանքով երկիրը համակարգային ճգնաժամի մեջ է, գրանցվել է արտագաղթի, աղքատության, գործազրկության աճ, կոռուպցիայի մեծացում և այլն:
Այս վիճակը, ըստ նրա, չի կարող փոխվի, եթե չփոխվի իշխանության որակը. «Երկրում չիրականացվեցին համակարգային արմատական փոփոխություններ: ՀԺԿ-ի անունից հավաստիացնում եմ, որ մենք պատրատ ենք համագործակցել նորաստեղծ ՀԱԿ կուսակցության հետ, ՀԱԿ դաշինքի կազմում գտնվող կուսակցությունների հետ, ու այլ քաղաքական ուժերի հետ՝ հանուն սահմանադրական կարգի օրինականության հաստատման»,- եզրափակեց նա: