Միանայի՝ ի՞նչ անեի, որ գնայի` Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞, կներեք՝ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել (տեսանյութ)
Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ անդրադարձավ այն մեղադրանքներին, թե ինչո՞ւ իրենք հրապարակում չեն, ինչո՞ւ չեն միանում Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախ՝ հայտարարեց, թե «չէի ուզի Րաֆֆի մասին ոչ մի բացասական, հեգնական գնահատական տալ», սակայն զերծ չմնաց դրանից:
«Չի կարելի, երբ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այսպիսի դիտողություններ անել: Բայց երբ ասում են՝ ինչո՞ւ չեք միանում… նախ փաստենք, որ միակն ենք, որ հայտարարել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժն է, այլ Րաֆֆին:
Սա արդեն մեծագույն բան էր: Մեր ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել է հրապարակում: Հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի աջակիցները, համակիրները»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդները չեն եղել հրապարակում, նա ասաց.
«Կներեք՝ շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք՝ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:
Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հայտարարեց, թե իրենք քաղաքական ուժ են, և մասնակցում են միայն քաղաքական գործընթացներին, այնինչ, ըստ նրա՝ այնտեղ ոչ մի քաղաքական գործընթաց չի եղել: Ամեն ինչ եղել է, բացի քաղաքական գործընթացից: