Լևոն Զուրաբյան. Ընդվզումը կառավարող քաղաքական լիդերները ադեկվատ չգտնվեցին

ՀԱԿԿ համագումարի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նաև ՀԱԿԿ հիմնադիր անդամ է, հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի բովադակազրկի նախագահական ընտրությունները և բացառի հիմնական հակառակորդների մասնակցությունը նախագահական ընտրություններին:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր նորից կեղծել ընտրություները ու ժողովուրդը ընդվզեց, բայց, նրա խոսքով, այսօր ակնհայտ է, որ ընդվզումը կառավարող քաղաքական լիդերները ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, որի պատառով, ըստ Լևոն Զուրաբյանի, ընդվզումը փակուղի է մտել:

Միաժամանակ՝ Լ. Զուրաբյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցել հիմնական քաղաքական ուժերը. «Մենք ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական բոլոր ուժերը գիտակցում են, որ այսպես այլևս չի կարող շարունակվել: Բոլոր նախադրյալներն ու հիմքեր կան՝ պնդելու որ երկրում հեղափոխական իրավիճակ է ստեղծված: Մեզնից պահանջվում է ճշգրիտ, գրագետ գործողությունը, որը հնարավորություն կտա ժողովրդավարական ուժերի համար բացել հեռանկարներ՝ ժողովրդավարության հաստատման համար»:

Այս առումով, ըստ նրա, կարևոր են Երևանի ավագանու ընտրությունները, որոնք Լ.Զուրաբյանի հավաստմամբ, «կազատագրեն Երևանը, նրա քաղապետարանը Սերժ Սարգսյանի  ռեժիմից»: Իսկ ռեժիմը, նրա խոսքով, այսօր թուլացած է:

Կարդացեք նաև

Նա նաև ողջունեց ՀԱԿ կուսակցության ստեղծումն ու այն մարդկանց, ովքեր ներկա են դահլիճում և ասաց, որ կուսակցությունը իրեն հավասարը չունի Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս