Ստյոպա Սաֆարյան. «Բարև, Երևանը» ռասկռուտկայի խնդիր ուներ
«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Բարև, Երևանը» վերահաշվարկ է պահանջելու առնվազն մի քանի հարյուր տեղամասերում:
«Դիմում կներկայացնենք ոչ բոլոր տեղեմասերում, բայց մի քանի հարյուրը հաստատ կներկայացնենք»,- ասաց նա: Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ 99 տոկոս ընտրատեղամասերի պարագայում իրենք ապահովել են քվեների ամբողջականությունը:
Սաֆարյանի դիտակմամբ, ընտրությունների օրը ընտրախախտումները հիմանականում տեղի են ունեցել տեղամասից դուրս, ինչը չեն կարողացել վերահսկել ոչ իշխանական ուժերը: Ս. Սաֆարյանը նշեց, թե ինքն ընտրությունների օրը նկատել է, որ քվեաթերթիկները ծալված են եղել. ԲՀԿ-ն՝ քառանկյուն, ՀՀԿ-ն՝ եռանկյունի, ինչը, ըստ նրա, ակնհայտ ուղղորդում էր ընտրողների վրա:
Ս. Սաֆարյանը նաև խոստովանեց, որ իրեն շատերը ասել են, թե քվեաթերթիկում չեն գտել «Ժառանգություն» կուսակցության անունը՝ չիմանալով, որ այս ընտրություններում «Ժառանգությունը» մասնակցում է «Բարև,՚ Երևան» դաշինք անվամբ:
«Կարծում եմ՝ «Բարև, Երևանը» ռասկռուտկայի խնդիր ուներ ոչ միայն ճանաչողական առումով: Բայց հիմնական խնդիրը խաղի կանոններն են: ԲՀԿ-ն տեղամասից ներս վարում էր ընդդիմադիր կեցվածք, իսկ տեղամասից դուրս՝ իշխանական: Այո, ընտրատեղամասից դուրս մենք չկարողացանք ազդել խախտումների վերացմանը, իսկ դրան գումարվեց նաև մեր անվանափոխությունը, շփոթը, ինչ-որ տեղ նաև հիասթափությունը»,- ասաց նա: