Կառավարության նոր կազմը հայտնի է

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ԳՄ ու խորհրդի միաձայն որոշմամբ առաջարկվեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնել ու աշխատակազմի ղեկավարին օժտել նաև նախարարի ֆունկցիայով:

«Վաչե Գաբրիելյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում է առաջադրվել, Սպորտի և Երիտասարդության նախախարի պաշտոնում առաջադրվեց Յուրի Վարդանյանը, Ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրվել է ֆինանսիստ Դավիթ Սարգսյանի թեկնածությունը, իսկ Էկոնոմիկայի նախախարի պաշտոնում նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի թեկնածությունն է առաջադրվել»,- ասաց նա:

Մնացած բոլոր նախարարները, չեն փոխվի, որովհետև, Էդուարդ Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն իրենց վստահել է հետագա աշխատանքը: Նա նաև հավելեց, թե կԿվերանշանկվի նաև փոխվարչապետը:

«Բոլոր նախարարների առաջ խնդիր է դրվել ավելի արդյունավետ աշխատել և այդ աշխատանքի արդյունքները լինեն տեսանելի: Անցել են ժամանակները, երբ բարեփոխումների արդյունքները պետք է երևան մեկ տարի հետո: Բարեփոխումները պետք է տեսանելի լինեն այսօր»,- նշեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ քաղաքացին պետք է իր մաշկի վրա զգա բարեփոխումը, թեկուզ չնչին դրականը:

Տեսանյութեր

Լրահոս