Սամվել Ալեքսանյանը ընտրությունները գնահատում է «շատ լավ»

Երեկ ընտրությունների ավարտից հետո ՀՀԿ գրասենյակում էին հավաքվել գրեթե բոլոր ՀՀԿ-ականները:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն` ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները, պատասխանեց` «շատ լավ»: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ո՞վ կհաղթի ընտրություններում, ինչին Ս. Ալեքսանյանը պատասխանեց` «Իհարկե, Տարոն Մարգարյանը»:

Մեր հարցը, թե՝ քաղաքական մուս ուժերը բողոքում են, թե  ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, ՀՀԿ պատգամավորը թողեց անպատասխան:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս