Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է նահանջ չանել, չհանձնվել, «զադնի չտալ», չվաճառվել

Քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրած հավաքի ժամանկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիմելով ներկաներին, առաջարկեց, որ ինչպես մեկ ամիս առաջ Ազատության հրապարակում երդում տվեցին, այդպես էլ նահանջ չանել, չհանձնվել, «զադնի չտալ», չվաճառվել:

Նրա խոսքով՝ ինքն այսօր եկել է ոչ թե մնաք բարյավ ասելու, այլ ասելու, որ պայքարը շարունակվում է:

«Շարունավում է բոլոր նրանց համար, ովքեր եղել են շարժման կողքին, օրհնել են, զորակցել են, ասել են պինդ մնացեք: Ինձ պետք չէ ոչ մի աթոռ, ոչ մի նախագահություն: Ես չեմ զիջի: Բայց հինգ տարի անց ունենալու ենք որակապես նոր պետություն, և չեմ ասի, որտեղ չկա Սերժ Սարգսյան կամ ուրիշներ: Թող բոլորը լինեն, բայց մեր պարտականությունն է կերտել այս նոր սերունդը, որը ապրիլի ինին փախուստ չտվեց սուլելով Հյուսիսային պողոտայով»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս