
Ստյոպա Սաֆարյան. Հասարակությունը ոչ միայն «պատժեց» ինքն իրեն, այլև ընդդիմադիր դաշտին

«Ինձ թվում է, որ բոլոր քաղաքական ուժերը ոչ այնքան առիթ ունեն միմյանց շնորհավերելու, որքան հասարակությունից ներողություն խնդրելու, որ ավելի լավ ընտրություններ չեն կազմակերպել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Հարցին, թե ԲՀԿ-ի հետ ավագանու ներսում համագործակցությունը հավանական հանարո՞ւմ եք, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի համագործակցության հետ կապված կա մեկ խնդիր. ո՞ր դաշտում են գործելու նրանք՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական: Որպես քաղաքացի եմ ասում, ով լսում էր ԲՀԿ-ՀՀԿ բանավեճը, իրենցից շատերը իրենց յուրահատուկ ՀՀԿ-ական ժպիտով ասում էին, որ մենք համագործակցել ենք, լավ էլ համագործակցելու ենք:
Եթե հստակեցնեն իրենց կարգավիճակը՝ իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն, այդ դեպքում ես հնարավոր համարում եմ համագործակցությունը: Բայց այս պատասխանը իրենք պետք է տան: ԲՀԿ-ն քանի որ իր ներսում խնդիր է բարձրացրել, խոսքս Վարդան Օսկանյանի գրառման մասին է, ով հայտարարել էր, թե ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմություն հռչակի, ապա եթե երկուսն էլ ընդդիմադիր են հռչակում իրենց, համագործակցություն կլինի, իսկ եթե ոչ՝ խնդրահարույց է լինելու»:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հասարակությունը ոչ միայն «պատժեց» ինքն իրեն, այլև ընդդիմադիր դաշտին: