Մանվել Բադեյանը՝ ՀՀ կառավարության կազմի հնարավոր փոփոխության մասին. Միշտ էլ լավից լավը կա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Կառավարության կազմի հնարավոր փոփոխությանը, ասաց «Իհարկե, չեմ կարծում, որ փոփոխությունները շատ կտրուկ կլինեն, բայց կլինեն»,- ասաց նա:

Մեր հարցին, թե Կառավարության կազմի փոփոխության անհրաժեշտություն կա՞, եթե, ըստ որոշ Հանրապետական գործիչների՝ այն «լավ» է աշխատել և ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Կառավարության աշխատանքի լավ կամ վատ գնահատականը, օրինակ, տալիս են լրագրողները, Ազգային ժողովը և վերջապես ժողովուրդը՝ ընտրությունների միջոցով: Իսկ հասարակությունը ընտրության միջոցով փաստեց, որ Կառավարությունը, ունենալով իր բոլոր թերությունները (իսկ անթերի կառավարություն աշխարհում չկա ու չի էլ կարող լինել), այնուամենայնիվ, վատ չի աշխատել: Բայց դա դեռ չի նշանակում, որ շատ լավ է աշխատել: Միշտ էլ լավից լավը կա ու կադրերի մեջ էլ նման մոտեցում կարող է լինել. մի լավ կադրը փոխարինել ավելի լավ կադրով»:

Մեր հարցին, թե ո՞ր ոլորտում կա «ավելի լավ կադր», ո՞ր ոլորտում եք սպասում նախարարի փոփոխության, Մ. Բադեյանը պատասխանեց, թե չի կարող «կանխագուշակել», բայց շեշտեց, որ բոլոր նախարարություններն էլ ունեն ավելի լավ կադրեր, պարզապես պետք է հաշվի առնել՝ վարչապետը կամ նախագահը գտե՞լ են իրենց, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս