Նաիրա Զոհրաբյան. ԱԺ-ն պարտավոր է իմանալ՝ ինչի՞ դիմաց ենք մենք մեր մասնաբաժինը դարձրել բանակցությունների առարկա

ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանի արտահերթ նստաշրջանն ավարտվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի վարման կարգի վերաբերյալ ելույթով:

«Երեկ էներգետիկայի նախարարը խոստովանեց այն, ինչ վաղուց արդեն տեղադրված է ռուսական «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքում, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է «Գազպրոմ»-ին վաճառել Կառավարության «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս մասնաբաժինը: Ի պատասխան հարցին՝ ինչի՞ համար է դա արվում, այստեղ պատասխան հնչեց` ապահովության: Խորհրդարանը, կարծում եմ, պարտավոր է իմանալ այդ ապահովության գինը` ինչի՞ դիմաց ենք մենք այդ մասնաբաժինը դարձրել բանակցությունների առարկա: ԲՀԿ խմբակցությունն այս առումով առաջարկում  է կազմակերպել քննարկումներ` տեղեկանալու համար ապահովության գինը ու չկանգնելու համար փաստի առաջ, որ հետո չեն հիշում` ինչ են արել, ինչի դիմաց»:

Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ, արձագանքեց.  «Ես կարծում եմ, որ խորհրդարանն ամեն ինչի մասին կտեղեկացվի իր ժամանակին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս