Երևանի ավագանին «մեկ անձի թատրոն» է. Ստեփան Սաֆարյան

Հայաստանում տեղական ինքնակառավարումը շարունակում է մնալ չկայացած և գործադիր մարմնից, մարզպետարաններից կախյալ ինստիտուտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ ավագանին եղել է մեռելածին մարմին, այնինչ պետք է նիստերը լինեն կանոնավոր, աշխատեն որակով: Ս. Սաֆարյանը նշեց, որ 2008 թվականին ընդունված օրենքով ամրագրված է, ավագանին 3 ամիս արձակուրդ է ունենալու: Իսկ սա, ըստ Սաֆարյանի, աննորմալ է: «Օրենսդրիր մարմնի դեպքում քիչ թե շատ հասկանում ես, որ կան նստաշրջաններ՝ գարնանային, աշնանային: Իսկ ավագանին մի մարմին է, որը կոչված է իշխանությանը ամեն պահին մոտ դարձնել բնակչին և այս առումով ավագանին աշխատանքային նման օրակարգ ունենալ չի կարող»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ավագանին «մեկ անձի թատրոն» է, որովհետև, նրա խոսքով, ով ինչպես ուզենա, ինչքան «խելքը կտրի, չկտրի, անում է»: Ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սաասարյանն էլ ավագանու նիստերի մասին ասաց. «Իրենք չգիտեն, որ միջամտել ելույթ ունեցողին չի կարելի: Տարոն Մարգարյանը չգիտի, որ պետք է ասի ոչ թե որոշումն անցավ, այլ՝ ընդունվեց: Չգիտեն, որ քատուղարը չի կարող միջամտել. ոնց որ երրորդ մասի էն մայթեզրին նստած մարդիկ լինեն, որ ասում են՝ սենց արա, նենց արա»: Սանասարյանը շետեց, որ եթե Տարոն Մարգարյանը պատկերացնում է, որ ավագանու ինստիտուտը ձեռք բարձրացնողի մեխանիզմ է, սխալվում է:

Տեսանյութեր

Լրահոս