Նիկոլ Փաշինյան. Այսօրվա դրությամբ էլ իշխանությունն իր ձեռքերում է պահում քոչարյանասերժական վարչախումբը (տեսանյութ)

168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի «հակամարտության» պատճառը: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ՝ հայտարարեց, թե Հայաստանի Հանրապետությունը երկրորդ և երրորդ նախագահ չի ունեցել:

«Եթե դուք նկատի ունեք, օրինակ, 2008թ. մարտի 1-ի գործով առաջին երկու գլխավոր պոտենցիալ մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ ուրիշ հարց է, որովհետև ինձ համար կատարելապես անընդունելի է «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահ» արտահայտությունների կիրառումը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Երկրորդ և երրորդ նախագահներին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դեռ պետք է ընտրի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Տ. Սարգսյան-Ռ. Քոչարյան բանավեճին և դրա շուրջ ստեղծված այն տեսակետներին, թե Ռ.Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ քաղաքական դաշտ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խնդիրը նրանում է, որ այսօրվա դրությամբ էլ իշխանությունն իր ձեռքերում է պահում քոչարյանասերժական վարչախումբը, և մեր խնդիրն է՝ քոչարյանասերժական վարչախմբին, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանին, Տիգրան Սարգսյանին, ձեզ հայտնի բոլոր պաշտոնյաներին, հեռացնելը, ժողովրդի կողմից ընտրված, լիազորված իշխանություն հաստատելը:

Այնպես որ, ես ներթայֆայական ռազբորկաներին կնախընտրեի քաղաքական գնահատական չտալ: Այդ խմբավորումը, որը դեռևս 98 թվականից ձեզ հայտնի իրադարձություններով բռնազավթել է ՀՀ-ում իշխանությունը, նույն վարչախումբն է, և մենք այդ մարդկանց մասին (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան) խոսելիս՝ պետք է մտածենք՝ որպես ՀՀ-ում առնվազն երկու պետական հեղաշրջման համար մեղավորներ»:

Կարդացեք նաև

Ըստ Ն. Փաշինյանի՝ վարչախումբը բռնազավթել է իշխանությունը, ինչից հետո «փողերը կիսելու» խնդիր ունեն: «Նրանք փողերը կիսելու խնդիր են ունեցել: Եվ եթե հիմա մեկը մյուսի նկատմամբ քննադատություն ունի, նշանակում է, որ փողերի կիսման պրոցեսում ինչ-որ մեկին ինչ-որ մի բան ձեռնտու չէ»:

Տեսանյութեր

Լրահոս