
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի երթը՝ տեսանյութով

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակից մեկնարկել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի երթը, որին մասնակցում էին ոչ միայն «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, քաղաքացիներ, այլև՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Մինչ երթի մեկնարկը, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և «Ժառանգություն» խմբակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանը հանդես եկան ելույթներով, ինչից հետո մասնակիցները Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Նալբանդյան-Ամիրյան-Մաշտոցի պողոտա երթուղիով երթ անցկացրին:
Վերադառնալով Ազատության հրապարակ երթի մասնակիցները ազգային երգերի ներքո պարի բռնվեցին:
Երթի ընթացքը 168.am-ի տեսանյութում: