
Քոչարյանը պատահական մարդ չի, որ առանց իմանալու՝ ինչ է ասել, մեկնաբանեմ նրան

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ծանոթ չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, չի կարդացել, ուստի չի կարող հայտնել իր տեսակետը, որևէ մեկնաբանություն տալ: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Երբ նրան հայտնեցինք, որ Քոչարյանը հայտարարել է, թե թերարժեք վարչապետը ճոխություն է երկրի համար, որ պատասխանատվությունից խուսափողը դեգրադացված է, Համլետ Հարությունյանը կրկին նախընտրեց չպատասխանել:
Մեր հարցին, թե չե՞ք ուզում որևէ կերպ պաշտպանել գործող վարչապետին, նա այսպես արձագանքեց. «Վարչապետը Հանրապետական կուսակցության թեկնածու է և ոչ միայն ես, այլև ամբողջ Հանրապետական ֆրակցիան միշտ էլ պաշտպանել ենք ու կպաշտպանենք նաև հետագայում: Բայց քանի որ Հայաստանում չեմ, չգիտեմ՝ Քոչարյանն ի՞նչ է ասել, պիտի կարդամ, իմանամ: Քոչարյանը պատահական մարդ չի, որ առանց իմանալու՝ ինչ է ասել, մեկնաբանեմ նրան»:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Աշոտ Աղաբաբյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե չի կարդացել երկրորդ նախագահի հարցազրուցը, ուստի որևէ մեկնաբանություն տալ չի կարող: