ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ կորոնավիրուսի գրանցման նոր դեպքերի կեսից ավելին եղել են մեկուսացված կամ ինքնամեկուսացված, կամ շփում են ունեցել նախկինում հաստատված դեպքերի հետ.
Դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ասում էին, որ իրենք էլ են նույն ժամին իմացել նիստի մասին, բացի այդ՝ երկրորդ ընթերցման ժամանակ էլ նշեցին, որ, եթե առաջինի դեպքում բերվում է պատճառաբանություն, թե չեն իմացել, դրա համար չեն մասնակցել, ապա երկրորդ ընթերցման վերաբերյալ առնվազն երեք ժամ առաջ ԱԺ նախագահը հայտարարել էր, բայց ընդդիմությունը դարձյալ չէր մասնակցում նիստին, Արմեն Բադալյանն արձագանքեց․
«Արցախի ընտրությունների բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները գիտակցում են ընտրության կարևորությունը։ Չնայած այս կորոնավիրուսի համաճարակին՝ քաղաքացիները դրսևորեցին քաղաքացիական բարձր կամք և քաղաքական գիտակցություն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Այն բոլոր երկրները, որտեղ պանդեմիայով պայմանավորված հայտարարվել է արտակարգ դրություն, պետությունը ձեռնարկում է արտակարգ միջոցներ։ Այդ միջոցառումները ենթադրում են սահմանափակումներ, օրինակ՝ տեղաշարժի կամ այլ, որոնք կան նաև Հայաստանում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո։ Շատ երկրներում՝ Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ և այլն, GPS լոկացիայով տեղորոշելով մարդկանց տեղանքը, միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբացկության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«ԱԺ նախագահն ավելի քան ժամ առաջ հայտարարեց, որ 21։30-ից հետո սկսվելու է ԱԺ արտահերթ նիստը, և ընդդիմությունը կրկին չկա։ Սա լավագույն ապացույցն է, որ այն հայտարարությունները, որ արվում էին 3 ժամ առաջ՝ առ այն, որ ընդդիմությունն այստեղ չէ, որովհետև իրենց ուշ են զգուշացրել, ընդամենը շոու էր»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից թվով 10-ը գտնվում են Արցախի Հանրապետությունում՝ իրականացնում են դիտորդական առաքելություն։ Այսօր բացակայած պատգամավորների մի մասը եղել են հիվանդ, մի մասը գտնվում են խոցելի խմբում։ Ցավոք, անհրաժեշտություն է առաջացել, որ նրանցից մի քանիսը ներկա գտնվեն և սրանով է պայմանավորված եղել առաջին հատվածի չեղարկումը»ö
ԱԺ-ն այսօր դարձյալ արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում ընգրկված են նույն հարցերը, ինչ առավոտյան տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ընդգրկված հարցերից առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերին է վերաբերում, որն այսօր չէր ընդունվել ԱԺ կողմից։
«Մեր ընդդիմադիր գործընկերներն ասում էին, որ ոստիկաններն ու բուժաշխատողները չեն հասցնում, մեր կողմից հնչեց առաջարկ՝ դանդաղեցնելու այդ գործընթացը որպեսզի մեր բուժհամակարգը չպարալիզացվի։ Ըստ էության, ընդդիմությունն այսօր իր նման կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի»,- ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկությունից հետո հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է ժողովրդավարության վերաբերյալ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մտահոգություններին, նա ասաց․ «Մի հատ էդ ասողներին նայեք․ որ իրենց թողես՝ իրենք փոքր դիկտատորներ են իրենց տեղերում։ Ասենք, հերիք է, էլի, նման բաներ խոսել»։
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ որևէ մեկը չի վիճարկում, որ պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կանկրետ իրավիճակում կապահովեն անհրաժեշտ ճկունություն և արձագանքման օպերատիվություն։ Բայց դա, ըստ պատգամավորի՝ չի նշանակում, թե վարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի գործընթացները պետք է ստիպեն մոռանալ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների մասին։
«Դուք չեք էլ պատկերացնի, թե մենք այսօր ինչքան կցանկանայինք չսահմանափակել մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի, խոսքի ազատության, հավաքների ազատության, անձնական տվյալների գաղտնիության, աշխատանքային իրավունքները»,- այսօր ԱԺ արտահեր նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
«Հարգելի գործընկերներ, ես զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք այստեղ փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով՝ կառավարությունը մերժել է «Իմ քայլը» խմբակցության առաջարկների մեծ մասը, բայց նրանք փորձում են հիմնավորել, թե նախագիծը լավն է։
«Պարոն Գորգիսյան, եթե այս կառավարությունը կամ մեր իշխանությունը վերահսկողություն մտցնելու խնդիր ունենար, ապա դա շատ շուտվանից արած կլիներ։ Սա այն իշխանությունն է, որն ապահովում է քաղաքացիների լիակատար ազատությունները»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Բերված նախագիծը որևէ կերպ չի երաշխավորում, որ մենք կյանքեր ենք փրկելու։ Հեռախոսի միջոցով մարդու շփման շրջանակը մեզ չի տալու այն մարդկանց ցուցակը, ում հետ ֆիզիկապես մարդը շփվել է»,-այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Երեկ հետևել եմ սոցցանցերի քննարկումներին և կարելի է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ է, որ պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչու է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքում թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել»:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձման չիրականացմանը:
«Այս նախագիծը չի ենթադրում որևէ բովանդակային վերահսկողություն թե՛ հեռախոսազանգերի, թե՛ հաղորդագրությունների բովանդակության մասին, ընդամենը փաստում է, որ տեղի է ունեցել զանգ կամ հաղորդագրություն։ Երկրորդ՝ պետք է արձանագրենք, որ նախագիծն ամբողջությամբ հարցը չի լուծում և չկա որևէ գործիք, որը աշխարհում կլուծեր ընդհանրապես բոլոր հարցերը»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Պարոն նախարար, հետ տարեք այս նախագիծը․ հետ տարեք, որովհետև նաև մեծամասնության պատգամավորներն էլ նշեցին և ես նրանց շնորհակալ եմ իրենց գնահատականի համար, որ սա ուղղակի հետընթաց է ժողովրդավարությունից, ես հիմա չեմ ուզում խոսել մարդու իրավունքներից»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ արդարադատության նախարարին դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Երբ մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել և մեկուսացվել է, այդ օրվանից սկսած հսկողության առումով ես խնդիր չեմ տեսնում, ես խնդիր եմ տեսնում, երբ մարդը չգիտի, որ կարող են հետ գնալ, իր բոլոր կոնտակտները նայել՝ ում հետ է շփվել, որտեղ է եղել, ում է զանգել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ մինչև գիշերվա ժամը 3-ը ուսումնասիրել է կառավարության ներկայացրած նախագծում նշված միջազգային փորձերը, բայց որևէ պետություն, ըստ նրա՝ նման իրավակարգավորում չի ընդունել, որը ներկայացվել է․
«Ինձ համար անհասկանալի մնաց՝ ի՞նչ ազդեցություն է ունենալու զանգի ժամը ֆիքսելը։ Դուք նշեցիք, որ կոնտակտավորներին հայտնաբերելու համար։ Այդ կոնտակտավորը կարող է լինել ցանկացած անձ, որը տվյալ վարակակրի հետ գտնվել է նույն տարածքում՝ խանութում, հանրային տրանսպորտում, տրանսպորտի կանգառում և այլն։ Օրինակ՝ ես օրական հեռախոսովում խոսում եմ 30-40 հոգու հետ, բայց կարող է նրանցից որևէ մեկի հետ ընդհանրապես չհանդիպեմ։ Եվ այստեղ անհասկանալի է, թե սա ինչպես է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը»:
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբացկության պատգամավոր Մանե Թանդիլյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե բաժանորդների հեռախոսային խոսակցությունների ֆիքսումը ինչ շրջանակի է վերաբերում՝ մեկուսացածների՞ն, ինքնամեկուսացածների՞ն, թե՞ բոլորին։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում դիմակների պակաս կա, բայց այդ պակասը մի փոքր դրամատիզացված է։
«Մի երեք օր առաջ իմ պատուհանի տակ (ես առաջին հարկում եմ ապրում) 4 տղամարդ զրուցում էին այն մասին, որ՝ տեսեք՝ ԱԺ-ն մեզ ասում է՝ դուք տանը մնացեք, բայց իրենք գնում, նիստ են անում, ուրեմն այդքան էլ լուրջ չէ վիճակը։ Ես այդ զրույցը փոխանցեցի իմ գործընկերներին, որ նման կարծիք կա նաև, որ մարդիկ լուրջ չեն ընկալում։ Եթե ԱԺ-ն 132 պատգամավորով մեկ դահլիճում նստում են, բնականաբար, մարդիկ նայում-ասում են՝ 132 հոգով մի դահլիճում նստում են, դիմակներ չունեն, հիմա ինչո՞ւ մեզ 4 հոգով չեն թողնում նույն տարածքում լինել։ Սա էր ամբողջ մտահոգությունը»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության պայմաններում պետության կիրառած սահմանափակումներն օրինաչափ են և անհրաժեշտ, որպեսզի մարդիկ տանը մնան․ «Այդ ձևաթուղթը ոչ միայն դուրս գալու համար թույլտվություն է, այլև վերահսկում է այդ քաղաքացու հետագիծը, որպեսզի հետո որևէ վարակի առկայության դեպքում հասկանալ՝ որտեղ է եղել այդ քաղաքացին, ում հետ է շփվել։ Ձևաթղթի կիրառումը քաղաքացիներին երբեմն հետ է պահում դուրս գալուց, այսինքն՝ տնից դուրս կգաս միայն այն ժամանակ, երբ քեզ անհրաժեշտ է դուրս գալ և կատարել որոշակի գործողություններ, որոնք կենսական են այս դրության պայմաններում»։
«Մեր ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները կիսում ենք, հասկանում ենք, բայց ես չեմ ուզում՝ տպավորություն ստեղծվի, որ ամեն ինչ միայն իրենք են տեսնում, ամեն ինչի մասին միայն իրենք են հասկանում, ու պետությունը ձեռքերը ծալած նստում-սպասում է, թե որտեղից ինչ մտահոգություն կլինի, որ գնա դրանց հետքերով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Վարկերից բացի՝ նաև ուղիղ օժանդակության ձևեր են լինելու տնտեսվարողներին, այսինքն՝ անհատույց օգնություն։ Իսկ վարկի իմաստը հետևյալն է՝ եթե բիզնեսը համարում է, որ այսօր ժամանակավոր դժվարություն ունի և համոզված է՝ մեկ է՝ այս իրավիճակը հաղթահարելու է ու իր գործունեությունը շարունակի, ինքն այդ վարկը մեծ հաճույքով կվերցնի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Եզակի դեպքերից է, որ այս կառավարությունը փորձում է գյուղացուն օգնել։ Անտոկոս վարկ տրամադրելը հոյակապ է, եթե, իրոք, դրանք խոսքեր չեն և գյուղացուն կծառայեն։ Այսօր մենք էլ ենք պատրաստ միանալ այդ ծրագրին և կառավարությանն օգնել ամենաբարձր որակի ցորենի, կարտոֆիլի, սոխի սերմացու հասցնել հայ գյուղացուն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսները կառավարության կողմից կզրոյացվեն։
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան` ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է՝ ավանդներ):
Երեկ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև գյուղատնտեսության ոլորտին՝ ընդգծելով, որ կառավարության առաջիկա նիստում կընդունի գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր․