Բաժիններ՝

«Պետք չէ պատկերացնել, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ է լինելու․ իրականում, մի քանի ամսից ամեն ինչ ավելի լավ չի լինելու»․ Արսեն Թորոսյան

«Հայտնի չէ՝ երբ է այս ամենը վերջանալու, և մենք պետք է երկար պատրաստվենք այս վարակի տարածման օղակները կոտրելուն։ Այնքան երկար, քանի դեռ կամ բոլորը չեն վարակվել և լավացել, իհարկե, անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը, դժբախտաբար, նույնիսկ հորիզոնում չի երևում, կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն, բայց մոտակա 1-2 տարում պատվաստանյութ ունենալու հույսերը շատ փոքր են»,- Հանրային խորհրդի առցանց նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նկատեց՝ պետք չէ պատկերացնել, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ է լինելու․ «Իրականում, մի քանի ամսից ամեն ինչ ավելի լավ չի լինելու․ լինելու է կամ այսպես, հարաբերականորեն կարող է մի փոքր լավանալ, կարող է շատ վատանալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս