Բաժիններ՝

«Մենք մինչ օրս ունենք մոտավորապես 350 վարակված բուժաշխատող․ իմ ասած սցենարի դեպքում՝ այդ թիվն էականորեն կավելանա»․ Արսեն Թորոսյան

«Մենք այս պահին ունենք 202 ինտենսիվ թերապիայի մահճակալ մեր մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը»,- Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք մնում են վերակենդանացման բաժանմունքում, և վիճակը կամ գնում է ստաբիլ ծանր, կամ դանդաղ բարելավման, մոտավորապես 20 օր մնում են այնտեղ․ «Եվ միայն այն քաղաքացիները, որոնց վիճակը կտրուկ վատանում է, և չենք կարողանում փրկել, կարճ է լինում ռեանիմացիոն մահճակալների զբաղվածությունը։ Այսինքն՝ նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները, հնարավոր է՝ ինչ-որ մի պահի չհերիքեն, և այդ դեպքում, իհարկե, մենք ունենք մեր մարտավարությունը, բայց դա ամենաանցանկալի բանն է, որ կուզենայինք՝ տեղի ունենար․ դա  առողջապահական ամբողջ համակարգի ներգավումն է  պրոցեսի մեջ՝ բոլոր հիվանդանոցների, բոլոր ռեանիմացիաների, ամբողջ բժշկական անձնակազմի։ Դա կարող է լինել անխուսափելի, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր։

Դա իր հետ բերելու է ավելի վատ սցենարների՝ բուժաշխատողների վարակվածության առումով, նրանք անխուսափելիորեն վարակվելու են, մենք մինչ օրս ունենք մոտավորապես 350 վարակված բուժաշխատող։ Այդ իմ ասած սցենարի դեպքում՝ այդ թիվն էականորեն կավելանա։ Նաև մեկ այլ վատ բան կարող է տեղի ունենալ, որ հիվանդանոցներում բուժվող այլ քրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները ներհիվանդանոցային վարակի պատճառով կվարակվեն, և նրանց առանց այն էլ առողջական վատ վիճակը կվատթարանա կորոնավիրուսով։ Հետևաբար՝ մեր գերնպատակն է՝ դա թույլ չտալ»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս