Հրաչ Բերբերյանը նկատեց. «Կառավարությունը «նվեր» արեց գյուղացուն՝ Նոր տարվա դիմաց Գյուղատնտեսության նախարարությունը փակելու մասին հայտարարվեց, դա էլ է հարված գյուղատնտեսությանը, որի պտուղները հետո կտեսնեք»։
«Նոր տարին միշտ դիմավորում ենք ավանդական ձևով. ես հայ քրիստոնյա եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ Լոռիում, իր մեծ ընտանիքի հետ է դիմավորել Ամանորը։
«Աղցանների պատրաստման ժամանակ պետք չէ ավելացնել այն բաղադրիչները, որոնք ունեն կարճ պիտանելիության ժամկետ, դրանք պետք է ավելացնել մատուցելիս»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
«Մեր քաղաքական իշխանությունը պետք է վեր կանգնի այս պահին ավելի նեղ շահերից, ու ավելի լայն և երկարաժամկետ շահերից ելնելով՝ ամեն ինչ անի մեր դատական իշխանությունն ամրացնելու ուղղությամբ»։
«Եթե սառցախցիկի միկրոֆլորան հպված լինի կարագի հետ, իսկ հետո այն օգտագործեք, ապա այդ միկրոօրգանիզմները կներթափանցեն նաև ձեր օրգանիզմ։ Նույնը վերաբերում է նաև պատրաստի մթերքներին, օրինակ՝ նրբաբլիթ և իշլի-քուֆթա, շատ կարևոր է, որ կոնկրետ սառցախցիկից հանեք այն չափաբաժիններով, որն օգտագործելու եք»։
«Բա ի՞նչ ես քննարկել, Երևանի տոնածառի սիրունությո՞ւնը։ Դուք նման բան հիշո՞ւմ եք, որ Տեր-Պետրոսյանից սկսած՝ մեր նախագահները գնան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ ՌԴ նախագահների հետ հանդիպման և ասեն, որ Արցախի հարց չեն քննարկել»։
Ընդհանրապես հարց չքննարկվեց, մոռացան, որ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննվում են անհապաղ, մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը։ Եվ ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես կարելի է գիշերը կալանքի գործերին չգալ, որովհետև դրանք աշխատանքային ժամեր չեն»։
«Սովորական միջնորություն ենք ներկայացնում՝ գրավ կիրառելու վերաբերյալ»,- այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ն իրականացրել է հետազոտություն 2017-2018 թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումների վերաբերյալ:
«Այդ մարդը կամ չի պատկերացնում իր պաշտոնի կարևորությունը, որ ինքը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, կամ էլ իր ձախողումները փորձում է քողարկել աննպատակ լայվերով»։
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քաղաքացիական կրթության բաղադրիչը զավթված էր իշխանությունների կողմից. «Քաղաքացիական կրթության չլինելը դարձել էր քաղաքականություն։ Մենք և այլ կազմակերպություններ փորձում էինք ալտերնատիվ բաներ անել, թվում էր՝ քիչ ենք կարողանում, բայց հեղափոխությունը եկավ ցույց տալու, որ ինչ_որ բաներ կարողացել ենք»։
«Այս պահին կրթության ոլորտում քաոսային իրավիճակ է, հատկապես, եթե նայենք ուսումնական հաստատությունների ներսում եղած խժդժությունները. մեկը տնօրենին է դատի տալիս, մի տեղ մրցույթի խնդիրն է»։
«Մայիսին, երբ այս փոփոխությունները տեղի ունեցան, ժառանգեցինք բավականին մեծ խնդիրներով համակարգ։ Անելիքները շատ էին, և ոչ ամբողջական ծավալով հասցրեցինք դրանք անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։
Ջերմուկ համայնքի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ավագանին հավանություն է տվել Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը:
ՀՀ նոր իշխանություններն այս մի քանի ամիսների ընթացքում տարբեր առիթներով գործածեցին «պետական դավաճանություն» տերմինը։
«Մեկ օրվա մեջ որոշեցին, որ կրճատումներ չեն լինելու, լինելու են հաստիքային փոփոխություններ, և մենք դառնալու ենք քաղաքացիական աշխատողներ, անելու ենք նույն գործողությունը, ինչ պայմանագրային զինծառայող եղած ժամանակ ենք արել: Այսինքն՝ իրականացնելու ենք պահակային ծառայություն, աշխատավարձն էլ 107.000 դրամից դառնում է մոտ 65.000»:
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօրվա ասուլիսին հայտարարեցին, որ նոր կուսակցության ստեղծումը նպատակ ունի ձևավորել ժամանակակից ազգային օրակարգ։ Նոր կուսակցությունը պատրաստվում է զբաղեցնել հայաստանյան քաղաքական դաշտի ազգային-առաջադիմական, աջակենտրոն հատվածը։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանից այսօրվա ասուլիսին 168.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ դիրքորոշում ունի նախարարությունների օպտիմալացման վերաբերյալ, մասնավորապես՝ Սփյուռքի նախարարության մասով ի՞նչ խնդիրներ է տեսնում։
Նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն առանձնացրեց նոր կառավարության գործունեության՝ անվտանգության հետ կապված խնդիրները։
168.am-ը հետաքրքրվեց, թե Հայաստանի անվտանգության հետ կապված՝ ինչ խնդիրներ են տեսնում, անվտանգության ոլորտում ի՞նչ է առաջարկում նորաստեղծ կուսակցությունը, Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս են պատկերացնում:
«Իմ վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերից երևում է, որ 2014 և 2015 թվականներին իմ հեռախոսները գաղտնալսվել են, չնայած այն բանին, որ գործի փաստերով ինձ գաղտնալսելու որևէ հիմք չի եղել: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել, և երեք տարի անց, երբ ինձ մեղադրեցին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ, այդ նյութերը դրվեցին ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում»:
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին նոր կուսակցություն հիմնելու պատճառներն ու իրենց տեսլականը:
«Երբ գյուղացու ձայնը պետք է լինում, ընկնում են գյուղերը, գյուղացիների հացն ուտում, ձայներ են խնդրում, բայց հենց գալիս է գյուղացու դիրքերն ամրապնդելու պահը, Գյուղնախարարությունը միացնում են Էկոնոմիկայի նախարարությանը, որն անընդունելի է»:
«Այդ 100 հազարից ավելի պետական ծառայողին որ գցում է փողոց, թող իր անվտանգության աշխատակիցներին, իր մեքենաները, իր գրասենյակների նազիր-վեզիրներին կրճատի, իրենց ծախսերը կրճատի, աննպատակ ուղևորությունների ծախսերը կրճատի։ Ի՞նչ են արել այս 6-7 ամսում»։
«Ո՞նց հասկանանք այս երկակի չափանիշերն ու խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մի մարդու նկատմամբ օրենքը կիրառվում է՝ մեկ, իսկ մյուսի նկատմամբ՝ այլ կերպ, ուրեմն՝ հաշվեհարդարի խնդիր կա»:
«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատը՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում։ Համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Երևի պատկերացնում եք՝ 1-2 օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ակնկալում են, որ Հայաստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ։
«0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներքաշումը օրեր շարունակ տևող ցույցերին, այն, ինչի վերաբերյալ հստակ տվյալներ կային։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ ու նրանք սկսեն մասնակցել քաղաքական պրոցեսներին»:
«Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն:
«Ինչպես էներգետիկ համակարգը, այնպես էլ գազի ոլորտը մրցակցային եթե չլինեն, շատ դժվար է ապահովել գլոբալ առումով տնտեսական մրցունակություն։ Երկու մասով էլ բավականաչափ հնարավորություններ կան, որպեսզի մենք ավելի արդարացի սակագին ստանանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով գազի գնի բարձրացման վերաբերյալ լուրերին։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նախարարությունների օպտիմալացման խնդրին՝ ընդգծելով, որ չի կիսում այն մոտեցումը, թե Հայաստանում պետական կառավարման համակարգի վրա կատարվում է շատ ավելի մեծ ծախս, քան այլ համադրելի երկրներում.