Նախկինում երբեք, կրկնում եմ՝ երբեք, նման բան տեղի չէր ունեցել, մեր երկրի ավիացիոն վարկն իջավ պլինտուսից ցածր մակարդակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հստակ չպարզաբանվեց՝ ինչու այդպես եղավ, որովհետև արագ դա տեղավորեցին երկրի ազգային անվտանգության թեմաների մեջ, որպեսզի ոչ ոք չիմանա՝ ինչ թերություններ են արձանագրվել, ով է մեղավոր դրանց համար… չնայած նախկին ՔԱԿ պետերից մեկը նման խոսք էր անընդհատ օգտագործում՝ и козе понятно… Ինչ քայլեր են ձեռնարկվում՝ ոչ ոք հստակ չգիտի, ՔԱԿ-ին գրելը և պատասխան ակնկալելը նույնն է, որ սառույցի վրա գրես:
«Այդ պատճառով՝ ովքեր չէին կարող վճարել կամ ովքեր լավատես չէին, հեռանկարներ չունեին, որոշեցին լուծարվել կամ դադարեցնել գործունեությունը և հանձնել տարածքները։ Մի մասը, ովքեր դեռ փորձում են պայքարել, որոշ ժամանակ իրենց գործունեությունը պահպանել, փորձում են վերապրոֆիլավորվել։ Այսինքն՝ եթե իրենք նախկինում զբաղվել են միայն արտագնա տուրիզմով, հիմա փորձում են զբաղվել ներքինով։ Ներգնա տուրիզմն էլ առայժմ չի կարող զարգանալ, մինչև արտաքին սահմանները չբացվեն, մենք դեռ դրսից չենք կարող մարդկանց ընդունել, մնում է բավարարվել ներքին տուրիզմով։ Բայց դա էլ հարցի լուծում չէ, իհարկե, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն մարդ ենք, և եթե նույնիսկ օֆիսների մի մասը սկսի ներքին տուրիզմով զբաղվել, միևնույն է, դա բավարար շահութաբերություն չի ունենալու, և շուկայում որոշակի պահի լճացում է լինելու»։
«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը համարում եմ բնավ ոչ արդյունավետ և ոչ այնքան կազմակերպված, քանի որ որոշում և օրենք ընդունելը մի բան է, դրանց կիրարկմանը հետևելը և վերահսկողություն իրականացնելը՝ մեկ այլ բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։
Գյուղատնտեսության մեջ գիտելիքը բազմաթիվ խնդիրներից մեկն է, բայց ոչ այս օրհասական պահի ամենակարևոր խնդիրը: Գիտելիքի պակասը միշտ էլ զգացվում է, և ոչ միայն՝ գյուղատնտեսության ոլորտում, այլ՝ բոլոր բնագավառներում: Այսօր շատ գերատեսչությունների ղեկավարներ, երկրորդ-երրորդ դեմքեր՝ ոչ միայն կառավարման փորձի, այլև՝ գիտելիքի պակաս ունեն: Ասել՝ գիտելիքը գյուղատնտեսության ամենաառաջնային խնդիրն է, թույլ տվեք համաձայնել վարչապետի հետ այնքանով, որ խնդիրներից մեկը կարող է լինել: Գյուղատնտեսության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջացել են շատ վաղուց, և խնդիրներ, որոնք առաջանում են ամեն պահի:
Բնապահպան Կարինե Դանիելյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ վերաբերմունքը կենսաբազմազանության նկատմամբ կարևոր է․ «Այստեղ և՛ բարոյական կողմը կա, և՛ էկոլոգիական կողմը կա, այնպես որ, ես դեմ չեմ այդ երևույթին։ Բայց ինձ, գիտե՞ք՝ ինչն է անհանգստացնում՝ երեկ հայտարարություն եղավ, որ մոլորակի մագնիսական դաշտը քայլ առ քայլ փոքրանում, կրճատվում է։ Ես անընդհատ խոսում եմ, որ այս վիրուսից հետո հաջորդ հարվածը պետք է գա, եթե այսպես շարունակենք մեր վերաբերմունքը մոլորակի նկատմամբ, Աստված մի արասցե, եթե այդ հարվածը եղավ, որովհետև դա նշանակում է՝ ամեն ինչ փոխվում է մոլորակի վրա։ Առաջին հերթին՝ մարդկության կապը մոլորակի հետ կխաթարվի, դա ուղղակի հիմքից կտրել է նշանակում։ Մեր ամբողջ տեխնիկան կապված է այդ դաշտի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե իրոք այդ դաշտը լրջորեն սկսի փոխվել։ Իհարկե, մրցույթի մասով՝ մեկը մյուսին չի խանգարում, և՛-և՛ պետք է լինի»։
«Գյուղացին չգիտի՞, որ լավ սորտի լոլիկը լավ բերք է տալիս․ շատ լավ գիտի, կարող է անունը մի տառասխալով իմանալ, բայց հաստատ բոլորիցս լավ գիտի, ինքը մշակելու ընթացքում ուժեղ փորձ է ձեռք բերել։ Այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ով հասկանա-չհասկանա՝ գյուղատնտեսությունից խոսում է։ Ի՞նչ է նշանակում՝ գյուղացին չի կարողանում մշակել․ գյուղացին չի կարողանում մշակել, որովհետև պարտքերի տակ թաղված է, ջուրը ժամանակին չեն տալիս, մատչելի գներով պարարտանյութ չկա, թունաքիմիկատները որակական խնդիրներ ունեն։ Սա պետության գործառույթն է, գյուղացին ի՞նչ անի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում շրջայցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ, հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի։ «Մենք գյուղատնտեսության մեջ ունենք մի պրոբլեմ՝ գիտելիք։ Այսօրվա իմ շրջայցն էլ ավելի ամրապնդեց իմ հետևությունը։ Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Հանդիպումից հանդիպում ինչ էի մտածում՝ հարցեր կան, որոնցով կզբաղվենք իհարկե, բայց ես մտածում էի, որ, եթե այդ հարցերը լուծվեն, դա հարց չի լուծելու, որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է, դրա արդյունքում բերքի գինն այնքան է ընկնելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու։ Մի տարի կարկուտ է լինելու, մի տարի անձրևը շատ է լինելու, մի տարի քիչ է լինելու։ Հարցն այն է՝ ո՞րն է այս հարցի լուծումը։ Իմ ընկալումն այն է, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ։ Որովհետև այսօր այն ջուրը, որն օգտագործվում է այս դաշտերում, կարելի է տասն անգամ շատ հող մշակել և տասն անգամ շատ բերք ստանալ»։
Հանրային խորհրդի այսօրվա առցանց նիստում հարց բարձրացվեց այն մասին, որ այս օրերին պոլիկլինիկաներից, հիվանդանոցներից ծնողներին զանգահարում են և ասում, որ երեխաներին տանեն ընթացիկ պատվաստումների, արդյո՞ք այս համաճարակային իրավիճակում նպատակահարմար է իրականացնել պատվաստումները։
«Կրկնավարակի դեպք մենք չենք արձանագրել, և համաշխարհային ակադեմիական հանրույթը աստիճանաբար հակվում է այն մտքին, որ կրկնավարակները կարճ ժամանակում հնարավոր չեն, և մարդը երկրորդ անգամ, առնվազն, մոտակա մի քանի ամիսներին չի կարող վարակվել կորոնավիրուսով։ Իհարկե, դա չի նշանակում, որ 2-3 տարի հետո չես վարակվի, որովհետև ընդհանրապես սուր շնչառական վարակները՝ վիրուսներով պայմանավորված, երկարատև իմունիտետ չեն առաջացնում, այդ թվում նաև՝ այլ կորոնավիրուսները, որոնք շրջանառվում են սեզոնի ժամանակ»,- այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի առցանց նիստում ասաց, որ դիմակ կարելի է կրել միշտ և դա դարձնել վարքագիծ․ «Դիմակներ կրելու պարտադրանքը հիմնականում նրա համար է, որ և՛ անհատական դեպքերում վարակը կանխարգելես, և՛ ընդհանրապես կանխարգելես։ Պետությունները, որ դրել են այդ պահանջը, ունեցել են ընդհանուր անկում, որովհետև բոլորը սկսել են կրել։ Ես բացատրել եմ, թե ինչու եմ ժամանակին ասել՝ իմաստ չկա դրսում դիմակ կրել, քանի որ այն ժամանակ ավելի մեծ էր դիմակների դեֆիցիտը և անհրաժեշտություն կար դրանք ապահովել բուժաշխատողներին»։
«Դիմակները պետք է պատշաճ կրել, պետք է ժամանակին փոխել, և այլն, բայց պետությունը չի կարող նման ստուգողական ֆունկցիա կատարել, օրինակ՝ դու քանի՞ ժամ ես կրել, արդյոք դա երեկվա քո դիմա՞կն է, թե՞ այսօրվա դիմակն է։ Բայց դիմակների տոտալ կրումը հիվանդացության և հիվանդության տարածման ընդհանուր իջեցում է ապահովում»,- այսօր Հանրային խորհրդի նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ Վրաստանում կա նաև մեթոդաբանության տարբերություն՝ այն քաղաքացիների, որոնք ընդհանրապես թեստավորվում են․ «Կա նաև մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք իրենք հաշվարկում են՝ որպես թեստ։ Ես 100 տոկոս, իհարկե, ինֆորմացիա չունեմ և դա չեմ համարում մեր առաջնային նպատակը, բայց հնարավոր է, որ, օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թեստերը PCR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն։ Երկրորդը՝ այն քաղաքացիներն են, որոնք թեստավորվում են՝ ըստ ցուցումների, օրինակ՝ արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք, հնարավոր է՝ ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվել են, թե՞ ասել են՝ հարգելի քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանը և լավացիր։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ և չեմ էլ ուզում ունենալ, դա մեր խնդիրը չէ»։
«Հայտնի չէ՝ երբ է այս ամենը վերջանալու, և մենք պետք է երկար պատրաստվենք այս վարակի տարածման օղակները կոտրելուն։ Այնքան երկար, քանի դեռ կամ բոլորը չեն վարակվել և լավացել, իհարկե, անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը, դժբախտաբար, նույնիսկ հորիզոնում չի երևում, կամ պատվաստանյութ, որը կլինի փրկություն, բայց մոտակա 1-2 տարում պատվաստանյութ ունենալու հույսերը շատ փոքր են»,- Հանրային խորհրդի առցանց նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք այս պահին ունենք 202 ինտենսիվ թերապիայի մահճակալ մեր մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը»,- Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանը։
Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:
Խնդիրը սկսվեց այն պահին, երբ կարևոր ժամանակահատված բաց թողեցինք, այսինքն՝ ուշ ձեռնարկվեցին գործողությունները: Սա շատ կարևոր է, և ընդհանրապես, ոչ միայն այս կորոնավիրուսի պայմաններում, այլ ընդհանրապես, վերջին տարում մեր երկրում հաճախ ճիշտ ժամանակահատված ընտրելու խնդիր է առաջանում: Դա հենց հետհեղափոխական շրջանից տեղի ունեցավ, պայմանական անվանենք՝ հեղափոխություն, բայց ես կասեի՝ իշխանափոխություն, որովհետև հեղափոխությունը կոմպլեքս երևույթ է, իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ, որոնք մինչ այժմ իրականացված չեն: Այդ իսկ պատճառով ես կանվանեմ իշխանափոխություն:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում դերասան Սարգիս Գրիգորյանի հետ խոսել ենք ռեստորանների սեփականատերերի, աշխատակիցների բողոքի ակցիայի, իրեն բերման ենթարկելու, երկրում ստեղծված իրավիճակի, ատելության մթնոլորտի և այլ հարցերի շուրջ:
Մանկապարտեզներն աշխատում են, որովհետև չաշխատելու տարբերակ չունեին այլևս: Մարդիկ գնում են աշխատանքի, կան տասնյակ-հազարավոր երեխաների ծնողներ, որոնց աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ռեստորաններին, երևի թե մեզանից բոլորը հայկական ավանդական հարսանիքներին, կնունք-ծնունդներին ներկա ենք եղել, և դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ իրականում դիմակ չունենալու դեպքում 10.000 դրամ տուգանքն էլ բավականին մեծ գումար է` հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վատթար վիճակը: Նա նշեց` քանի որ ԱԺ բերված նախագիծը միտված էր պատժամիջոցի չափը նվազեցնելուն, «Բարգավաճ Հայաստանը» դրան կողմ է քվեարկել՝ ընդգծելով, որ այդ գումարը կարող էր շատ ավելի ցածր լինել:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալու վերաբերյալ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի. «Բայց մենք մեր աշխատանքները բնականոն հունով շարունակում ենք: Պատգամավորական գործունեության շրջանակներում որևէ գործառույթ չի տուժել՝ բացառությամբ նիստերին ներկայանալը: Մենք արդեն հնչեցրել ենք, թե որ պարագայում կվերադառնանք բնականոն աշխատանքի՝ նիստերի դահլիճ՝ երբ լինի քաղաքական օբյեկտիվ գնահատական և տրվեն երաշխիքներ, որ այլևս բռնության որևէ արարք չի դրսևորվի ԱԺ նիստերի դահլիճում: Ոչ մեկս մեզ չենք կարող ապահովագրված զգալ, որ, երբ ԱԺ ամբիոնից քննադատական տեքստ հնչեցվի, և բռնության արարք թույլ չի տրվի իշխանության կամ այլ խմբակցության պատգամավորի կողմից»:
Իրենք իրենց քվեով Ալիևին տալիս են հնարավորություն՝ բանակցել իրենց անունից, դրանով թեման փակվում է, ինչը տեղի չի ունենում Արցախի ընտրված իշխանությունների պարագայում, որովհետև այստեղ մարդիկ ընտրում են իրենց սեփական իշխանություններին, իրենք մեզ չեն ընտրում։ Սա է դրված փաստարկի հիմքում, թե ինչու Արցախը պետք է անխուսափելիորեն վերադառնա բանակցային սեղան։
«Ամբողջովին սխալ եմ համարում այն քաղաքականությունն Արցախի հարցում, որը հիմնված պետք է լինի այդ տերմինաբանության վրա: Հանրահայտ աքսիոմ է՝ երբ քաղաքականության մասին խոսում ես՝ ամեն խոսքը դոկտրին է: Տվյալ դեպքում այն դոկտրինը, որի վրա ուզում է աշխատել վարչապետը, ամբողջովին անարդյունավետ է, վնասակար է, նահանջողական է և կարող է շատ թանկ նստել մեր հաղթանակների ժամանակ: Եթե նկատել եք՝ խոսելով բոլոր վտանգների մասին՝ ես մտքումս անգամ չունեմ մտայնություն, որ մենք չենք ունենալու հաջողություն: Հաջողությունները մինչև այսօր արձանագրել է հայ ժողովուրդը, և միշտ չէ, որ դա եղել է շնորհիվ իր ղեկավարության»,- ասաց նա:
«Եթե դրսում մարդկանցից 2-3 մետր հեռու ես, կարող ես դիմակ չկրել, բայց մոտդ պետք է ունենաս, որ, եթե որևէ մեկը մոտենա, դու քեզ ապահովագրես։ Մեր հետազոտությունների արդյունքում դիմակներ արդեն կան, բայց բավականին թանկ են։ Այսինքն՝ 10, 20, 30 կամ 50 դրամ չէ, ինչպես նախկինում։ Հետո 10 դրամանոցը վերացավ և դարձավ 30 կամ 50 դրամ։ Իսկ հիմա բավականին թանկ է՝ 200 դրամից թանկ։ Ինֆորմացիա ունեինք, որ որոշ դեղատներում 150-180 դրամով էլ դիմակ կա, բայց երբ զանգում ենք, ասում են՝ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով, որ Ս-95 դիմակը, որը նախկինում 1000-1500 դրամ էր, հիմա 1500 դրամ է։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ չի ուզում կանխակալ մոտեցում ցուցաբերել կամ նախօրոք փնովել այն աշխատանքը, որը պատրաստվում են տանել քաղաքային իշխանությունները, բայց հիշեցրեց շենքերի, վերելակների, կանգառասրահների և այլ վայրերի ախտահանման աշխատանքները, որոնցից, ըստ նրա՝ գոհ է մնացել քաղաքացիների շատ ցածր տոկոսը․
Սեփական տգիտությունը ներկայացնում ենք՝ որպես ազգային արժեք. մեր պապերն ապրել են՝ չեն հիվանդացել, կամ կորոնավիրուսն ինչո՞ւ այն ժամանակ չի եղել։ Համացանցն էլ լցված է տարբեր ապուշություններով, չեն կարդում նույնիսկ, թե որևէ նյութ տարածող կայքն ինչ անվանում ունի։ Սա գալիս է նրանից, որ մեր հասարակությունը սովոր չէ ինքնուրույն մտածել, նրան անպայման կուռքեր են պետք։ Կապ չունի՝ կուռքը որ կողմից է, հասարակությունն ուզում է մեկին հավատալ, փոխանակ էլեմենտար ձևով բոլոր փաստերը համադրի, մտածի, հասկանա, որ ճիշտ եզրակացություն անելու համար կրթվել է պետք։
«2 տարի ֆեյքերը եղել են Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ռեսուրսը՝ ընդդիմությանը ճնշելու հարցում։ Դա շատ մեծ ռեսուրս է․ անձամբ ես իմ վրա զգացել եմ, իմ ընտանիքն իր վրա զգացել է։ Դա մեծ ռեսուրս է և մեծ ազդեցություն կարող է թողնել հրապարակային գործունեությամբ զբաղվող մարդու հոգեբանական վիճակի և, առհասարակ, խոսքի վրա, եթե տվյալ գործիչը տուրք տա և թուլություն ցուցաբերի»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և կուսակցության նախկին անդամ Արթուր Համբարձումյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող այն հայտարարություններին, թե իշխանությունները ենթարկվում են «հոգեբանական բռնության»։
«Այս խուժանությունն արդյունքն է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանավեճի բացակայության: Երկու տարի շարունակ Փաշինյանի իշխանությունը պառլամենտում զրոյացրել է քաղաքական բանավեճը, սպառնում է թաթիկներ կտրելով, ասֆալտին փռելով, սամասուդ անելով: Էլ ի՞նչ եք սպասում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Սուտ առաջին՝ իմ ելույթի մեջ չի եղել «հիստերիկ» բառը, Դուք կարող եք այն դիտել: Սուտ երկրորդ՝ ես չեմ հիշում, որ իր ելույթի ժամանակ «դու»-ով խոսեն: Սուտ երրորդ՝ Էդմոն Մարուքյանը վրա չի տվել Սասուն Միքայելյանին: Եվ ճշմարտություն չորրորդ՝ այս միտքը արտահայտողը ստոր սուտ, զրպարտություն տարածող անձնավորություն է, բայց ես արդեն, քանի որ ակնկալիքներ չունեմ մեր գործընկերներից, դրա համար չեմ զարմանում:
Հարցին՝ եթե այդ մեթոդները կան, ինչո՞ւ չեն կիրառվում, նա պատասխանեց. «Ուղեղ չունեն, կրթություն չունեն, ո՞նց ասեմ: 7 օր Անգլիայի քուչեքում ման են եկել, ասում են՝ Լոնդոնում եմ սովորել: Էս վերջերս Հանրային խորհրդում մի մարդ ցույց տվեցին՝ գյուղատնտեսությունն է ներկայացնում. այ ախպեր ջան, ոչ կրթություն ունես, մի հատ ջերմոց ունես՝ մեխակ ես ծախում: Նա մինչ այդ հանրապետական էր, դրանից առաջ ՕԵԿ-ից էր, դրանից առաջ գեներալի թևի տակ էր, հիմա էլ եկել՝ քայլող է դարձել: Անունը չեմ տալիս, թող իրենք ման գան, գտնեն, ինձ հետաքրքի՞ր է: Դավաճաններով էս երկիրը լցված է: Նիկոլի դիմացը պետք է դնեն՝ էս մարդը սա է, էսքան հանցանք է կատարել: 4 քրեական գործով հանցագործին բերում՝ պաշտոն ես տալի՞ս»: