Անձնագրային և վիզաների վարչությունում աշխատելու տարիներին ընտրական գործընթացների ժամանակ նկատվում էր նման տեղաշարժ, բայց միանգամից ասեմ, որ Ոստիկանությունը ոչ մի իրավունք չունի՝ սահմանափակելու անձանց հաշվառվելու իրավունքն այս կամ այն վայրում: Եթե անգամ կա գրանցումների ակտիվություն, ապա բացառապես քաղաքացիների իրավունքների իրացման տիրույթի խնդիր է, և մենք ազատ տեղաշարժի իրավունքի որևէ սահմանափակում չենք կարող անել: Կարծում եմ՝ պատճառն ընտրակարգի առանձնահատկությունն է»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանդես եկավ մի շարք առաջարկություններով: Նա ասաց, որ ուղեցույցում հիմնականում անդրադարձ է արվում քվեարկության օրվա հետ կապված անելիքներին, մինչդեռ, ըստ նրա՝ պետք է ավելացվի նաև նախընտրական քարոզչության ընթացքը. «Կարևոր է նաև քրեորեն հետապնդելի արարքների ուղղությամբ գործողությունների նկարագրությունը. մասնավորապես՝ ընտրակաշառքների վերաբերյալ բազմիցս ահազանգել ենք: Քրեական հանցագործություն ենթադրող արարքների բացահայտման ուղղությամբ նյութերի նախապատրաստումը և այլն, պետք է լինի ուղեցույցի հիմնական մասը»:
Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տրված իրարամերժ տեղեկություններն ավելի ծիծաղելի վիճակ են ստեղծում: Փորձագետն ընդգծեց, որ վերջին դիվերսիոն փորձերի կանխումները ցույց են տալիս, որ շփման գծում բավական լուրջ աշխատանքներ են կատարվել՝ և՛տեխնիկական հագեցածության, և՛ մարտական ծառայության հետ կապված:
Այսօր լրագրողներին հետ հանդիպման ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարգը երիտասարդանո՞ւմ է, նոր տեղակա՞լ է ունենալու, ասաց, որ դա բնականոն պրոցես է. «Եվ ընդհանրապես, պետական կառավարման համակարգում սերնդափոխությունը դա առողջ գործընթաց է, պետք է շարունակական լինի»:
«Վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով պաշտոնական այց Իրան տեղի էր ունեցել 7 տարի առաջ: Այս 7 տարիների ընթացքում տեղի են ունեցել որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններ, զարգացումներ տարածաշրջանում, և, բնականաբար, այս այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, ենթադրվում է, որ եղել են ավելի առարկայական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած այցին, նման տեսակետ հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Խոսքը քաղաքացիների մոտ մեծ պահանջարկ ունեցող տեղեկանքների մասին է: Առաջ այդ տեղեկանքները տրվում էին 5-7 օրվա ընթացքում: Նոր համակարգը ներդնելուց հետո այդ տեղեկանքը կտրամադրվի քաղաքացու դիմելուց հետո 15 րոպեի ընթացքում: Անցյալ տարի շուրջ 60 հազար քաղաքացի այսպիսի տեղեկանքների անհրաժեշտություն են ունեցել, դրանք տրամադրվում էին 1 շաբաթվա ընթացքում»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են եղել Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում (ԲՍՓ), ինչ իրավիճակ է համակարգի ներսում:
«Մեր դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը: Բոլորի տեսակետն այդպիսին է, իսկ «Համախմբում» կուսակցությունից հնչող կարծիքներն իրենց ներքին խնդիրն է, իրենք պետք է դա կարգավորեն»:
Դեռ քննարկման առարկա չի դարձել, որովհետև այդ դաշինքում ձևավորվածների մի մասի պատկերացումները, շատ հնարավոր է, որ չհամընկնեն մեր պատկերացումներին:
«Մարդը կուսակցության մեջ կար, զբաղեցնում էր վարչապետի պաշտոն, բոլորը ՀՀԿ-ի բացասական վարկանիշը փորձում էին բացատրել Հովիկ Աբրահամյանով, հիմա նա դուրս է եկել, ճիշտ հակառակ մեկնաբանություններ են տալիս: Մարդը կուսակցությունից դուրս է գալիս կամ մտնում է որևէ կուսակցություն, դա ի՞նչ քաղաքական գնահատականի արժանի բան է»:
«Ես չեմ կարծում, որ հայտարարված դաշինքները կամ ձևավորման փուլում գտնվողներն արդեն վերջնական են, փոփոխության չեն ենթարկվի կամ ընդհանրապես չեն քանդվի: Եթե ուշադիր հետևում ենք նախընտրական գործընթացներին, հատկապես՝ դաշինքների ձևավորման փուլում, տեսնում ենք, որ ըստ էության բոլոր դաշինքները տեխնիկական են»:
«Գետառը փակելիս էլ այս հարցը բարձրացրինք: Նախորդ քաղաքապետի՝ Բեգլարյանի ժամանակ, Երևանում ջրհեղեղային իրավիճակ ստեղծվեց, ու մինչև այդ, որ խոսում էինք, իրենք լուրջ չէին ընդունում, հետո Բեգլարյանն ինձ զանգ տվեց, թե՝ էս ի՞նչ ա, էս ինչի՞ համար ա քաղաքում սենց: Ես էլ պատասխանեցի՝ մեռանք ասելով՝ ինչի համար է այդպես»:
Նախկինում նման դեպքեր ունեցել ենք. հաքերային մեծ շուկա կա, որտեղ կարելի է պատվիրել հաքերային հարձակումը:
Կրիպտովիրուսները կոդավորում են համակարգչի ֆայլերը, և դրանք ապակոդավորելու համար հակերները գումար են պահանջում: Իսկ փրկագինը գնալով աճում է. 2015թ. ամբողջ աշխարհի կտրվածքով՝ 50-60 մլն դոլարի մասին է խոսք եղել, 2016թ.-ը գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար, և աճը շարունակվում է, որովհետև հակերներն արդեն Օրիֆլեյմի ոճով են աշխատում: Այսինքն՝ այսօր յուրաքանչյուրը կարող է հակերների հետ համագործակցել: Հակերներից վիրուսը վերցնում՝ վարակում ես քո ընկերներին, և փրկագնից տոկոս ես ստանում:
«Այնքան հուզիչ պահ էր, երբ բոլորի ներկայությամբ ինձ առաջ կանչեց ու գերմաներենով հայտարարեց, որ ընդգրկված եմ երգչախմբում: Դա ինձ համար իսկապես երջանկություն էր, որովհետև աշխատելու էի եվրոպացի պրոֆեսիոնալ երաժիշտների հետ»:
«Ես, օրինակ, չէի մտածի, որ Սեյրան Օհանյանը պիտի քաղաքականությունով տենց ակտիվ լինի, զարմացել եմ, այո, որոշ բաների վրա: Որովհետև բաներ կա, որ ամեն ինչին չափ կա, էլի, ձև կա: Ձյունը ձյուն ա մնում, ձյունը անձրև չի լինում, անձրևն է անձրև»:
«Ես միշտ էլ ցուցակով գնացել եմ, եթե հարկ լինի, էդ հլը կորոշենք: Պրիչոմ, ես որպես քաղաքացի պարտավոր եմ ու կոչ եմ արել բոլոր մեր երկրապահ ընկերներին, որ մենք իրավունք չունենք մեր երկրի ճակատագրին չմասնակցելու, մեր բախտին չմասնակցելու»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում, պատասխանելով լրագրողների հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին՝ ի՞նչպես է մեկնաբանում ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ իր մասին արված հայտարարությունները, թե ինքն էլ բանակի հաշվին հարստացած գեներալ է, պատասխանեց, որ ոչինչ ասել չի կարող:
«Այսօր մեր հպարտության օրն է, բայց ամեն հպարտանալուց էլ չպետք է մոռանանք, որ ճանապարհի վրա լիքը-լիքը թերություններ ունենք, և մեր հպարտությունն ամրապնդենք՝ այդ թերությունները շտկելով»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Սեյրան Օհանյանի այս գործողությունները ես գնահատում եմ շատ վտանգավոր, որովհետև ցանկացած մարդ, մանավանդ՝ ուժային կառույցի ղեկավար, իրավունք չունի նմանատիպ վերաբերմունք ցուցաբերելու՝ թե՛ բարոյական, թե՛ պաշտոնեական, թե՛ զուտ որպես անձ, թե՛ որպես պատերազմական գործողություններով անցած մարդ»,- հայտարարեց Բալասանյանը:
«Դա մեր կյանքի սովորական ուղին է, որովհետև եթե ինչ-որ ճանապարհով գնում ենք, պետք է մինչև վերջ գնանք: Եթե փորձում ենք ճանապարհից շեղվել, ետ չգալ, բնական է՝ նաև կորցնում ենք»:
Թ. Մանասերյանն ընդգծեց՝ ներդրումային միջավայրը պետք է նախ՝ տեղացիների համար գրավիչ լինի, նոր մյուսներին փորձենք ներգրավել. «Պորտֆելային ներդրումներ ինչո՞ւ չկան Հայաստանում, ինչո՞ւ դա կայացած չէ, ի՞նչն է մեզ խանգարում: Մենք ֆիքսվել ենք միայն ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի վրա, այս կախվածությունը մի օր մեզ կոչնչացնի: Ե՞րբ պիտի այնպես անենք, որ չինացու համար էլ գրավիչ լինի Հայաստանում ներդրում անելը»:
«Եթե մենք պետք է շարունակենք խաբել, հավատացնում եմ, որ 92 միլիոն դոլար ներդրումները, որ կան, դրանք էլ չեն լինելու»,- ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այդ մակարդակում հասարակ են դառնում, քանի որ նշված ապրանքների վրա դրվում է հայկական մակնշում և ուղարկվում ռուսական շուկա:
«Ես ավելի շատ տեսնում եմ խոսք, ներկայացումներ, բայց իրական կյանքում՝ տնտեսական կամ հասարակական, փոփոխություն չկա: Դա պայմանավորում եմ երկու հանգամանքով. կամ պատասխանատուներն ունեն ժամանակի պակաս, կամ ուղղակի տեղյակ չեն եղել այդ բնագավառներից ու հիմա եկել՝ նոր հայտնագործություններ են անում: Բայց դրանք նոր հայտնագործություններ չեն, այդ խնդիրները վաղուց կան, ուղղակի սեպտեմբեր ամսին, չգիտես՝ ինչու, որոշվեց, որ պետք է դրանց մասին հրապարակավ խոսել: Կոնկրետ տնտեսական աճի մասին եմ ես խոսում: Այն, ինչ հիմա արձանագրվում է՝ 0.5 % աճ, բոլորս գիտեինք, գիտեինք նաև, որ նախկինում ՀՀ-ում ներկայացվող տնտեսական աճը՝ 3.2 %, չկար»,- ասաց նա:
«Հայաստանում մարդու իրավունքները որևէ տեղ պաշտպանված չեն, ինչո՞ւ ենք մտածում, որ պետք է բանակում պաշտպանված լինեն: Համալսարանում, մանկապարտեզում, դպրոցում, փողոցում պաշտպանված է, միայն բանակի՞ խնդիրն է: Բանակում բոլոր խախտումները շատ ժամանակ կապված են ոչ իրազեկված լինելու հետ, և հուսով եմ, որ կրթական մակարդակը կբարձրանա, ու 18 տարեկան տղաները, որոնք գնում են բանակ, կիմանան իրենց իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով բանակում եղած խնդիրներին՝ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ բանակում մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են. «Սկսած նրանից, որ ծնողները պարտավոր են լինում բանակ զորակոչված իրենց երեխային ապահովել հագուստով և տարբեր պարագաներով: Պետության պոզիտիվ պարտավորությունն է՝ այդ մարդկանց սպասարկել, տալ բոլոր անհրաժեշտ պայմանները ծառայության համար, բայց չի տալիս: Ծնողի վրա թե՛ սոցիալապես է դա անդրադառնում, թե,՛ միևնույն ժամանակ, հոգեբանորեն: Ծնողը երեխային ուղարկում է երկիրը պաշտպանելու, բայց պարտավոր է նրան ապահովել հագուստով»:
«Շատ դժվար է եղել այս որոշումը կայացնելը, շատ եմ մտածել այդ ուղղությամբ, բայց ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի կյանքում մի օր լինում է այն պահը, որ պետք է թողնես մեծ սպորտը: Ինձ մոտ էլ եկավ այն պահը, որ պետք է թողնեմ մեծ սպորտը: Լինում են ժամանակներ, երբ զգում ես, որ օրգանիզմդ չի ենթարկվում քեզ, միշտ հաղթանակով ես վերադարձել և տեսնում ես, որ հիմա դժվար է այդ հաղթանակները կերտելը, նույն եռանդով մարզվելը, և որոշեցի՝ ճիշտ ժամանակն է՝ թողնել մեծ սպորտը»,- իր որոշումն այսպես բացատրեց հունահռոմեական ոճի ըմբիշը:
«Հայաստանում կոռուպցիայի դեմ օրենսդրական փոփոխություններով և տարբեր կառավարական խորհուրդներ ձևավորելով՝ հնարավոր չէ պայքարել: Անհրաժեշտ են լուրջ կառուցվածքային փոփոխություններ և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի միջազգային դասակարգման աղյուսակում 2015 թվականի համեմատ՝ Հայաստանը 18 տեղով նահանջել է 2016 թվականին, ինչը, ըստ նրա՝ մտահոգիչ է, քանի որ մենք դոփում ենք մեր տեղում, «առաջընթաց չկա»:
«Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն ու ածանցյալն է: Այսպիսի ներքին քաղաքականությունից էլ բխելու է այդպիսի արտաքին քաղաքականությունը: Մենք տեսանք, որ երեկ նույնիսկ ԵԽ ԽՎ-ում մի պարզ հարց հայկական դիվանագիտությունն ի զորու չէ լուծել. փոխանակ խոսեն այն մասին, որ կա Վիեննայի պայմանավորվածություն, որն Ադրբեջանը չի կատարում, որոշում են, թե ինչ ազգության է ուկրաինացի պատգամավորի տատը: Նման գավառամիտներին Հայաստանի անունից դուրս ուղարկել չի կարելի»:
«Ակնհայտ է, որ իշխանության մեջ կան առնվազն մրցակցող ազդեցության խմբեր, երկրորդ՝ ինքը՝ իշխանությունը, իր համար ուզում է այնպիսի մրցակից ընտրել, որն իր պայմաններով կգա ու կմրցակցի իր հետ, դրա դիմաց կստանա ինչ-որ մի բան, բայց, բնականաբար, իշխանությունը բոլոր պարագաներում կմնա հաղթող: Ինչպես մարտը՝ բռնցքամարտիկի և առաստաղից կախված տանձի միջև: Իշխանությունը որոշել է, թե ով է լինելու տանձ Nօ 1-ը, տանձ Nօ 2-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: