«Մինչև այս տարվա վերջ զոհված զինծառայողների անօթևան ընտանիքները կապահովվեն բնակարաններով». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ասաց, որ հերթի մեջ դեռ 1992 թ. զոհվածների ընտանիքներ կան.
«Թափանցիկության խնդիր ունեինք և հանրապետության նախագահը հանձնարարեց 3 տարվա ընթացքում լուծել այդ խնդիրը։ Կառավարությունը որոշեց ՃՈ բյուջետային գումարներից որոշակի գումար փոխանցել ՊՆ-ին և մենք մինչև այս տարվա վերջ այդ խնդիրը կլուծենք։ Այնուհետև կկարողանանք անդրադառնալ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների բնակարանային խնդիրների լուծմանը»։