Բաժիններ՝

«Չհամեմատեք մեզ ձերոնց հետ». Գևորգ Գորգիսյանը՝ Վահրամ Բաղդասարյանին

««Պադեզդների» վերաբերյալ Վահրամի ունեցած ելույթից հետո կարծում եմ՝ ՀՀԿ-ն և նրա ղեկավար Սերժ Սարսգյանը կարիք ունեն բացատրելու, թե ի՞նչ առնչություն ունեն իրենք պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խորխոռունու և ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի հետ «պադեզդներոմ» տեղի ունեցածի մասով։ Եվ եթե մեզ նման բան են հիշեցնում, ես ուզում եմ խորհրդարանական մեծամասնությանն ու նրա ղեկավարին հիշեցնել Ռումինիայի և նրա ղեկավար Չաուշեվսկուի ճակատագրի մասին»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյան։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ի պատասխան ասաց. «Ես ցավում եմ, որ մեր գործընկերները լավ չեն հիշում այն մեջբերումները, որ դա վերաբերում էր հեղինակությանը, որ այնքան հեղինակություն չունեն, որ կվախենան մութ «պադեզդներով» բարձրանալ։ Դուք մտածում եք այլ բանի մասին»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով Բաղդասարյանին, հետևյալն ասաց. «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ի տարբերություն ձեր կուսակցության՝ մեր կուսակցության պատգամավորներն ամեն օր մասնակցել են քարոզարշավին, «պադեզդներով» են ման եկել ու ունեն այն հեղինակությունը, որ իրենց հավաքած ձայներով են հայտնվել այստեղ, հասկանո՞ւմ եք։ Եվ այդ խոսքը վերաբերում էր ձեր կուսակցության ճանապարհներին, որ ուս-խորհուրդներով, սրան-նրան քսմսվելով գալիս՝ հայտնվում են այդտեղ։ Ու չհամեմատեք մեզ՝ ձերոնց հետ, ձեզ ուղղված խոսքերը չուղղեք դեպի մեզ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս