«Ամոթ բան չկա, Կարեն». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Կարեն Կարապետյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ քաղաքական որևէ հանդիպում Հայաստանում դեռ չի անցկացրել։

«Ես մինչ օրս որևէ մեկի հետ հանդիպում չեմ ունեցել: Եթե գեներալ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Դաշնակցությունը, ՀՀԿ-ի որոշ անդամներ, արտախորհրդարանական ուժերի որոշ ներկայացուցիչներ ուզենան նոր վիճակ ստեղծեն մինչև ապրիլ, մենք պատրաստ ենք»,- նշեց Հովհաննիսյանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ էր, բայց այդ կարճ ժամանակահատվածում չտեղավորվեց այդ պաշտոնում.

«Նա հասկացավ, որ իր տեղը չի և շուտ գնաց Մոսկվա ու բիզնես արեց։ Պարոն Կարապետյանը թող հայ ժողովրդին ասի՝ ինքն ունի՞ բիզնես Հայաստանում, թե՞ ոչ։ Ամոթ բան չկա, թող ժողովրդին ասի, որ իր ընտանիքի բիզնես շահը սա է։ Ամոթ բան չկա, Կարեն»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս