Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ արցախյան հակամարտության կարգավորման շուրջ:
Վարդենիսում անչափահաս աղջիկը փորձել է ինքասպանություն գործել՝ բնակելի շենքի 5-րդ հարկից ցած նետվելու միջոցով, որը կանխվել է։
Հոգեբանը նշեց, որ վերջերս շատ են դիմում նաև ընտանիքում բռնությունների ենթարկվող կանայք. «Դա շատ տարածված է, բայց ցավոք սրտի, բռնության ենթարկված շատ կանայք, որպես կանոն, հոգեբանական ծառայություններից դժվար են օգտվում, որովհետև իրենց մոտ արդեն ձևավորված է զոհի հոգեբանությունը»:
«Մեղրի-Նորդուզ» անցակետի գործարկումը կնպաստի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառության, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը, այլ նաև միտված է՝ որպես տարանցիկ միջանցք օգտագործելուն։
Գյումրու բնակիչ, քրեական աշխարհում «օրենքով գող» համարվող 35-ամյա Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է:
Հուշարձանագետի կարծիքով՝ գուցե արժե, որ, օրինակ՝ Լենինգրադյան անունով փողոց լինի Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, բայց ոչ՝ Հայաստանում. «Ես կողմ եմ, որ այն անվանակոչվի Լեոնիդ Ազգալդյանի անունով, և կարծում եմ, որ այդ մարդու անունով փողոց արդեն պետք է ունենայինք։ Խորհրդային գործիչներ ունենք, որ ազգային մարդիկ էին, օրինակ՝ Ալեքսան Կիրակոսյանը, և հենց իր անունով պետք է լինի փողոց»։
Նրա խոսքով՝ այս ամենն այնպես պետք է արվի, որ ռուս ժողովուրդը չմտածի, թե դա իրենց դեմ է. «Ես ստրկամտությունը չեմ ընդունում, բայց չեմ ընդունում նաև, որ կուսակցականները գալիս ու հիմարի տեղ են դնում ժողովրդին»։
Երեկ ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն լուրը, որ ՀՀ ՊՆ-ում զինծառայող է մահացել։ Մեր զրուցակիցն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։
«Ժամանում են տարբեր երկրներից, հիմնականում՝ ԱՄՆ-ից, Իսրայելից, Բելգիայից, Լոնդոնից, ՌԴ-ից»։
«Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը կայացել է, և սա առաջին հերթին՝ կարևոր է պետության տնտեսությունը զարգացնելու առումով
Դատարանը որոշեց ՌԴ-ում Հարությունյանի նկատմամբ նշանակված 6 տարի 9 ամիս ազատազրկումը, 3 տարի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը թողնել անփոփոխ
ԵՊՀ դասախոս, արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Բարսելոնայում իրականացված ահաբեկչությունը նախատեսված էր ավելի մասշտաբային ու արյունալի կազմակերպել
Ըստ Դանիելյանի՝ Հայաստանում հիմնականում ամռանն են գրանցվում պատահարներ, ինչը, նրա խոսքով՝ պայմանավորված է զբոսաշրջային սեզոնով
«Իհարկե, պետք չէ թերագնահատել ռուսների ինտելեկտը և վիրավորել նրանց բանականությունը։ ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ցանկացած կապի ամրապնդում ինչ-որ այլ սուբյեկտի հետ լինելու է ՀՀ-ՌԴ ներկայիս ձևով հարաբերությունների հաշվին»։
«Ադրբեջանին այլ լծակ չի մնում, քան պատերազմի վերսկսման սպառնալիքի այդ բութ գործիքն օգտագործելը։ Ուրիշ փաստարկ Ադրբեջանը չունի, թե ինչու պետք է պահպանել իր այդ դիրքորոշումը»:
«Բոլորս գիտենք, որ ցամաքային երկրները համարվում են աշխարհի քիչ թե շատ աղքատ երկրները, նրանք ավելի շատ զարգացման խնդիրներ են ունենում, քան դեպի ծով ելք ունեցող երկրները։ Դա փաստ է, հետևաբար՝ պետք է ԵՏՄ-ի միջոցով փորձել լուծել այն»։
«ԵՏՄ շրջանակում ապրանքներին հետևելու մեխանիզմը շատ կարևոր հարց է, քանի որ որոշ դաշնակիցներ չեն հետևում խաղի կանոններին»,- այսօր Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը հայտարարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին, որոշ դաշնակիցներ Թուրքիայից և երրորդ երկրներից ապրանք էին ներկրում՝ ունենալով հանդերձ, այսպես կոչված, ծագման վկայագրերը։
«Դրանում ոչ մի լավ բան չկա։ Իհարկե, ընդունված է ասել, որ փողով սերը մարմնավաճառություն է, իսկ փողով ընկերությունը՝ բիզնես, բայց անհրաժեշտ է համապատասխան հսկողություն սահմանել այդ բիզնեսի վրա»։
«Մեր նախագահը նկատել է, որ մենք ստիպված ենք աշխատել բարդ պայմաններում, դա վերաբերում է ինչպես՝ աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական իրավիճակին»։
«Ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը հասկացավ, որ իր ռեսուրսները, իր բանակի մարտունակությունը, թերևս, չեն հերիքում իրագործել այն հայտարարությունները, որոնք պարբերաբար հնչում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից»։
Իհարկե, մեզ մոտ ջերմաստիճանը բարձր է, հրդեհավտանգ է, բայց մինչև մարդու գործոնը չլինի, չեմ կարծում, որ ինքնըստինքյան հրդեհ բռնկվի։ Այստեղ, հույս ունեմ, որ դա պատահականություն է, այլ ոչ՝ դիտավորություն։
«Երիտասարդ տղա է զոհվել, բոլորս էլ ցավում ենք․ սա անդառնալի կորուստ է»,- ասաց Բաբայանը՝ նկատելով, որ հակառակորդի քայլերի մեջ որևէ տրամաբանություն չկա։
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչով է պայմանավորված ամռան ընթացքում ինքնասպանությունների թվի աճը, ասաց, որ առաջին անգամ մեզնից է լսում, թե ամռանն ինքնասպանություններն ավելանում են։
«Վերջին 1.5 ամսվա ընթացքում մեր հասարակությանը ոչ բնորոշ այս հանցագործությունների շարքը՝ ագրեսիվ, խիստ ագրեսիվ, ոչ ադեկվատ, իսկապես մի քիչ շատ է։ Բայց միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, թե ինչ-որ հանգամանքներ նպաստել են, որ այդ ագրեսիվությունն աճի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։
Թուրք-քրդական հակամարտության փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Քուրդիստանի անկախության հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին՝ ասաց, որ այն շատ բուռն է ընթանալու. «Համենայնդեպս, այդպես է վկայում հենց այս օրերին սկսված և մեկնարկված տենդենցը։
«Երևի մատների վրա կարելի է հաշվել մեկ-երկու համատիրություն, որոնց դեպքում մարդիկ իրականում տեսնում են, որ կա համատիրությունը, որը լուծում է խնդիրներ և որոշակի ծառայություններ է մատուցում բնակիչներին»։
«Այդ թիվը մեզ այն մարդիկ են ասել, որոնց Պուտինը մեդալ է տալիս. այդ մարդիկ սխա՞լ են գրել, բնականաբար՝ ոչ։ Երևի դեռ մի բան էլ քիչ են գրել՝ իրենց ապահովագրելու համար, բայց դա արդեն հետագան ցույց կտա, թե ոնց կլինի»։
«Մենք պետք է աշխատենք Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերություններով, ոչ թե ինչ-որ գործակալների ցանցով, որոնք աջից-ձախից կքայքայեն պետական հարաբերությունները։ Ռուսները չեն ուզում պետական հարաբերություններ, որովհետև դրա համար պետք է վճարեն»։
«Ես մնացել եմ զարմացած, թե այդ ինչ մասնագետներով է վարչապետը շրջապատված։ Այնտեղ սպիտակած մազերով մարդկանցից սկսած՝ մինչև ֆենած մազերով տղաներ են նստած․ այդ «մասնագետները» մի բան չկարողացա՞ն ասել»։