«2018թ. հետո էլ Սերժ Սարգսյանը կլինի մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է մեծամասնության համար». Արա Բաբլոյան

«Ես ուզում եմ նորողություն խնդրել իմ ժողովրդից, որ՝ լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որոնք ժողովրդի ծրագիրը, բարեկեցությունն ու անվտանգությունը թողնելով մի կողմ՝ երազում են, թե ովքեր ինչ պաշտոն կգրավեն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը։

«Հավանական է՝ ինձ էլ կարող էին հարց տալ, թե արդյո՞ք 2018թ. լինելու եմ ԱԺ նախագահ, թե ոչ։ Ես լինելու եմ իմ ժողովրդի ծառան և կանեմ այն, ինչ արել եմ մինչև հիմա։ Այս ծրագիրը մեր կուսակցության, կոալիցիայի ծրագիրն է, մեր առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ 2018թ. հետո էլ նա կլինի մեր առաջնորդը, դա ամենամեծ պաշտոնն է մեծամասնության համար»,- ասաց նա և այդ պահին դահլիճից հնչեցին ծափահարություններ։ Բաբլոյանը հավելեց. «Թե առաջիկայում ինչ պաշտոն կգրավենք, ինչ գործ կիրականացնենք, դա ցույց կտա մեր ամեն մեկի աշխատանքը։ Ես խնդրում եմ՝ ամեն մարդ թող գնահատի իր կատարածը, իր անցած ճանապարհը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930