«Երկիր Ծիրանիի» անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը վայր չեն դնի մանդատները

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամներ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին, որ վայր չեն դնելու ավագանու մանդատները, փոխարենը որոշել են դուրս գալ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցությունից։

Մնացական Պարակշիևն ասաց, որ որոշել է դուրս գալ և՛ կուսակցությունից, և՛ հիմնադիր խորհրդից, և՛ հիմնադիրների ցանկից. «Մենք շարունակելու ենք պաշտպանել երևանցու շահը և իրականացնել Երևանի ծրագիրը՝ որպես անկախ ավագանու անդամներ։ Հարկ ենք համարում նշել, որ մոտ ժամանակներս մենք չենք պատրաստվում ստեղծել կուսակցություն կամ միանալ որևէ կուսակցության։

Մենք դրսևորելու ենք ակտիվ քաղաքական կեցվածք, բաց ենք լինելու համագործակցության համար՝ քաղաքական անձանց և ուժերի հետ, որոնք կիսում են մեր մոտեցումները։ Ստանալով քվե մեր քաղաքացիներից՝ մենք պարտավորված ենք զգում նրանց առջև և չենք կարող դավաճանել նրանց վստահությանը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս