Բաժիններ՝

«ՊՆ վթարված ավտոմեքենայի զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ՊՆ վթարված ավտոմեքենայի զինծառայողների վիճակին, ասաց.

«Մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ մեքենայի թույլատրելի քանակը 20-ն է, այսինքն՝այնտեղ թույլատրելի քանակից ավելի մարդ չի եղել։ Մեքենան եղել է շահագործման ժամկետի մեջ»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ այս տարի մեծ ծրագիր են կատարել` բանակի ողևորափոխադրման ավտոպարկի նորացման ուղղությամբ.

«Ձեռք ենք բերել այնքան մեքենաներ, որ բանակը վերջին տարիներին այդքան մեքենա ձեռք չի բերել։ Ցանկացած ավտոտրանսպորտ շահագործելիս լինում է նաև վթարի վտանգ։ Խնդիրն ամեն անգամ պարզելն է, թե ով է մեղավորը և եթե այդպիսիք կան պատժել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս