Բաժիններ՝

«Կայունացման քաղաքականությունից զարգացման քաղաքականություն տանող հավակնոտ ծրագիր է». Ատոմ Մարգարյանը՝ կառավարության ծրագրի մասին

Կառավարության նոր ծրագիրը նախորդ՝ կարճաժամկետ ծրագրի ընդլայնումն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման գնահատական տվեց ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը։

«Ի տարբերություն նախորդ բոլոր կառավարությունների ծրագրերի՝ այս ծրագիրը ձևավորվել, մշակվել է որոշակի ռազմավարական օրակարգի շրջանակներում։ Խոսքը նախագահ Սարգսյանի մայիսի 18-ի ելույթի մասին է, որտեղ երկարաժամկետ ուղերձներ տրվեցին այս կառավարությանը, որը մշակում էր այդ ընթացքում իր ծրագիրը, նաև՝ հանրությանը։

Կառավարությունը բնականաբար պետք է իր ծրագիրը մշակեր՝ ելնելով այդ ուղենիշներից։ Երկրորդ՝ իհարկե, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նախընտրական ծրագրահենքի կոնկերտացումներն էին՝ որպես գործունեության ծրագիր և իհարկե, նաև Կարեն Կարապետյանի կաբինետի նախորդ ծրագրի տրամաբանական շարունակությունն էր»,-պարզաբանեց տնտեսագետը։

Խոսելով ծրագրի առանձնահատկություններից՝ Մարգարյանն այն որակեց որպես կայունացման քաղաքականությունից դեպի զարգացման քաղաքականություն տանող հավակնոտ ծրագիր. «Ցանկացած կառավարության ծրագիր պետք է լինի այդպիսին, եթե այդպիսին չեղավ, ավելի շատ կքննադատեն»։

Կառավարության ծրագրում նշված տարեկան 5% տնտեսական աճն այսօրվա պայմաններում տնտեսագետն իրատեսական է համարում. «Առավելագույն, իհարկե, կարելի է վերցնել, ինչպես անում էին նախորդ կաբինետները, բայց, ըստ էության, 5%-ը նույնիսկ ռիսկային է։ Այս տարվա ծրագրված 3.2 տոկոսը բավականաչափ լարված ցուցանիշ է, թեև այս տարվա 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշներից դատելով՝ կատարելի է թվում»։

Ծրագրում նշված է, որ նախատեսվում է արտահանումների ծավալը հասցնել մինչև 40%-ի, ինչին հասնելու համար, ըստ Մարգարյանի՝ պետք է տնտեսկան մոդելը փոխել.

«Հայաստանը եղել է մի շուկա, որտեղ հանդիպել են դրսից մտած դոլարն ու դրսից բերված ապրանքը, գործարքը կայացել է, սպառողական կամ մակրոտնտեսական պահանջարկի հիմնական կոմպոնենտներն, ըստ էության, սպառողական էլեմենտ են ունեցել, իսկ ներդրումային էլեմենտը եղել է պետական աղբյուրներից։ Արտաքին պարտքի կուտակման այդպիսի դինամիկան էլ դրանով է պայմանավորված։ Այսօր այդ հնարավորությունները շատ սահմանափակ են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս