Բաժիններ՝

«Եթե անգամ 20 000 դրամ էլ ավելացնեն նվազագույն աշխատավարձը, միևնույն է, մարդիկ աղքատության շեմին մոտ են մնալու». Վիլեն Խաչատրյան

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ տարեկան 5% ցուցանիշն ապահովելը լինելու է բարդ.

«Իրենք ասել ենք, որ կուտակային աճը լինելու է 25%, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարի 5% աճ չեն ապահովելու, քանի որ կուտակային աճը 35% է, որը, երբ բաժանում ենք 5-ի, ստացվում է 7։ Ես յուրաքանչյուր տարվա վրա հաշվել եմ 5%, իրենք ասում են, թե հնարավոր է՝ մի տարի 2 տոկոս ապահովեն, հաջորդ տարի՝ 8, ապա ստացվում է՝ տարեկան 5%։ Ես դրան հակված չեմ, որովհետև, եթե մի տարի ցածր լինի ցուցանիշը, ապա հաջորդ տարի բարդ կլինի էական աճ ապահովել։ Այս ցուցանիշներից պարզ է դառնում, որ կանխատեսումների տեսանկյունից դրվել է բավականին բարձր նշաձող»։

Ինչ վերաբերում է ծրագրում նշված 40% արտահանմանը, նա նախ նշեց՝ պետք է արտադրես, որ արտահանես, իսկ դրա համար, ըստ նրա՝ ներմուծման ռազմավարությունը պետք է փոխել.

«Ստացվում է, որ ներքին շուկան թանկացնելու հաշվին տեղի է ունենում արտահանում։ Օրինակ՝ ծիրանն արտահանվում է Ռուսաստան, մեր շուկայում գինը թանկանում է։ Ենթադրենք՝ այդ գումարները եկան, կուտակվեցին արտահանողների մոտ, արդյոք դա բաշխվո՞ւմ է հասարակության մեծ մասի մոտ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ոչ, դրանք սահմանափակ թվով մարդիկ են, որոնք կուտակելով այդ միջոցները՝ ավելի են հարստանում։ Նրանք իրենց աշխատողներին էլ նվազագույն աշխատավարձի շեմին մոտ աշխատավարձ են տալիս, որը նախատեսում են 25%-ով բարձրացնել, և դա էլ երբ հաշվում ես՝ 13 450 դրամ է կազմում։ Ես հումորային տարբերակով ասում եմ, որ, եթե անգամ 20 000 դրամ էլ ավելացնես այդ նվազագույն աշխատավարձը, միևնույն է, այս մարդիկ աղքատության շեմին մոտ են մնալու»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս