Բաժիններ՝

«Աջ ու ձախ պոռնկությամբ են զբաղվում, ագրեսիվ են, թափառաշրջիկ». հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանեց, թե ինչ հոգեկան հիվանդություններ կան, և որ հիվանդության դեպքում անձն իրեն ինչպես է դրսևորում։

«Բուն հոգեկան հիվանդություններ (շիզոֆրենիաներ, սահմանային վիճակներ, նևրոտիկ խանգարումներ) ունեցող մարդկանց շրջանում ագրեսիվությունն ավելի ցածր է, քան նույնիսկ առողջ մարդկանց շրջանում։ Նրանց ավելի բնորոշ է տագնապայնությունը, ինքնամփոփությունը, մեկուսացվածությունը։ Կան բնավորության խանգարումներ ունեցող մարդիկ՝ փսիխոպատներ, որոնց որոշ տեսակների դեպքում ագրեսիվությունն իսկապես բարձր է։ Կան պայթյունային բնավորություն ունեցող փսիխոպատիաներ, այդ մարդկանց մեջ ագրեսիվությունը շատ բարձր է. այդ կարգի մարդիկ շատ են հանցագործ աշխարհում։ Սոցիոպատիա հասկացությունն էլ կա, այսինքն՝ հասարակության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, օրինակ՝ աջ ու ձախ պոռնկությամբ են զբաղվում, ագրեսիվ են, թափառաշրջիկ»,- ասաց հոգեբանը՝ ընդգծելով, որ փսիխոպատներն ու սոցիոպատներն իրենց կամքով հազվադեպ են դիմում բժշկի, նրանք իրենց հիվանդ չեն համարում, քանի որ գիտակցությունը տեղն է, գիտակցության խանգարումներ չկան։

Իսկ ո՞ր դեպքում ես շիզոֆրենիայով տառապող հիվանդներն ագրեսիայի դիմում։ Ըստ հոգեբանի՝ նրանք հաճախ լսում են ձայներ, նրանց կարծես ինչ-որ մեկը կառավարում է, հրահանգներ է տալիս.

«Շիզոֆրենիա նշանակում է՝ անձի երկատում, կարծես անձի մեջ երկու մարդ է հայտնվում։ Զառանցանքը շատ բնորոշ է այդ հիվանդներին։ Եվ հաճախ այդ զառանցական մտքերն ու հալյուցինացիաները կարող են դրդել ճակատագրական քայլերի։ Կարող են սեփական հարազատներին վնասել, իսկ ամենատարածվածը՝ իրենք իրենց են վնասում։ Ինքնասպանությունները մեծ թիվ են կազմում այդ մարդկանց մոտ, իսկ շատ հազվադեպ կարող են վնասել իրենց բուժող բժշկին։ Այսինքն՝ ձայնը հրահանգում է՝ նա է քո հիվանդության պատճառը, նա ղեկավարում է քո մտքերը, գնա-ոչնչացրու նրան։ Բայց բժշկին վնասելու դեպքերը հազվադեպ են լինում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս