«Ռուսաստանում բավականին բարձր մակարդակում հասկացել են՝ ռազմական անհավասարակշռությունը պետք է ուղղել». Անդրանիկ Միհրանյան

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը շատ լուրջ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց  ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը։

«Նախկինում միշտ հեշտ էր Հայաստանում պատասխանել այս խնդրի վերաբերյալ հարցերին, որովհետև, այո՛, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՌԴ ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանում կա ՌԴ ռազմաբազա, և Հայաստանի անվտանգության հարցը երբեք հարցականի տակ չի դրվի։ Բայց, ինչպես տեսանք, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հատկապես Ադրբեջան նման զենքերի մատակարարումն առաջացրեց որոշակի անհավասարակշռություն, որը բավական ակնհայտ է բոլորի համար։ Նույնիսկ նրանց համար, ովքեր շատ են ուզում լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ՝ միևնույն ժամանակ չկորցնելով Ադրբեջանին»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ զենքի նոր խմբաքանակի առաքումն Ադրբեջանին նորից անհանգստացնում է բոլորին։

«Բայց ես գիտեմ, որ ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանում բավականին բարձր մակարդակում հասկացել են, որ զենքի նման մասշտաբների առաքումն Ադրբեջանին առաջացրել է անհավասարակշռություն, որը պետք է ուղղել, և դրանից հետո եղել են նույնանման զենքերի առաքումներ նաև Հայաստանին»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս