«Լևոն Տեր-Պետրոսյանը Ելցինից մրցանակ է ուզել՝ Ադրբեջանը ԱՊՀ կազմ վերադարձնելու համար». Անդրանիկ Միհրանյան

Ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ.

«Տեր-Պետրոսյանը Ելցինին ասաց՝ մենք ձեզանից սպասում ենք ինչ-որ մրցանակ՝ նրա համար, որ Ղարաբաղում մեր հաղթանակի շնորհիվ Ադրբեջանը վերադարձրեցինք ԱՊՀ կազմ, որովհետև Ադրբեջանն այդ շրջանում դուրս էր եկել ԱՊՀ-ից»։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետաքրքրությունները պարզ են՝ ռազմավարական շրջանը շատ կարևոր է. «Ռուսաստանը չի ցանկանա դուրս գալ այս տարածաշրջանից։ Ես չեմ դադարի կրկնել, որ Հարավային Կովկասի բանալիները գոնե Ռուսաստանի համար Երևանում են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս