Բաժիններ՝

«Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ստեղծվել է 2700 նոր աշխատատեղ». Հովհաննես Ազիզյան

«Մեր գործարարները հնարավորություն կունենան ստանալ գազ՝ ԵՏՄ ընդհանուր շուկայի ներքին գներով։ Դա լրացուցիչ հնարավորություն կտա նվազեցնել արտադրանքի ինքնարժեքի ծախսերը և առավել մրցունակ կդարձնի հայկական ապրանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ ընդգծելով, որ էլեկտրաէներգիայի ուղղությամբ ևս լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն։

Խոսելով ներդրումների մասին՝ փոխնախարարն ասաց, որ առաջին ուղղությունն օրենսդրական փոփոխություններն են։ Մյուս ուղղությունը, ըստ նրա՝ թիրախավորված մոտեցումն է որոշակի ոլորտներին. «Առանձնահատուկ կարևորում ենք թեթև արդյունաբերության ոլորտը և այս ուղղությամբ լրացուցիչ աջակցության մեխանիզմներ կունենանք։ Մեզ համար կարևոր ուղղություններից մեկը նաև մարզային ծրագրերն են. դրանք ստեղծում են աշխատատեղեր մարզերում և սահմանամերձ համայնքներում, ու այս ուղղությամբ նախատեսում ենք այդ ծրագրերի աջակցության մեխանիզմներ մշակել»։

Փոխնախարարն ասաց, որ իրենց նախարարության կողմից մոնիտորինգի ենթարկվող 66 ներդրումային ծրագրով 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում և մոտ 7000-ից ավելի աշխատատեղի ստեղծում. «Հուլիսի 1-ի դրությամբ այդ 66 ծրագրով իրականացվել է մոտ 220 մլն դոլարի ներդրում և ստեղծվել մոտ 2700 աշխատատեղ՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ճարտարագիտության, ՏՏ, տեքստիլ արդյունաբերության, խմիչքի արդյունաբերության, դեղագործության, սննդի արդյունաբերության և ոսկերչության ոլորտներում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս