Բաժիններ՝

«Ցեղասպանության կեսից ավելին իրականացրել են ռուսները». Պարույր Հայրիկյան

«Անընդմեջ ականատես ենք լինում փուլերի՝ Ադրբեջանի ակտիվացում, համաշխարհային ճնշման ներքո՝ զսպվածություն, Մոսկվայի կողմից նորագույն զենքերի մատակարարում Ադրբեջանին և դարձյալ գործնականության դրսևորում, սպառնալիքներ։ Այնպես որ, Ադրբեջանի վերջին ակտիվությունն էլ նորություն չէ, և կարծում եմ՝ նոր զենքերի առաքման հետ է կապված»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Ըստ նրա՝ բարեբախտաբար, Ռուսաստանին չհաջողվեց հարցը միայն իրեն ենթակա հարց դարձնել. «Մեր պատմական փորձից գիտենք, որ այս տարածաշրջանում երբ միայն Ռուսաստանն է դերակատարը, դա մեզ համար վնասակար է լինում։ Ցեղասպանության կեսից ավելին իրականացրել են ռուսները՝ իրենց հարձակումներով ու նահանջներով։ Հիմա, բարեբախտաբար, միայն Ռուսաստանի ներկայությամբ չէ, որ պայմանավորված են միջազգային դրսևորումները։ Միջազգային կառույցները բավական լուրջ զսպող դեր են կատարում։ Շատ լավ կլիներ, որ Հայաստանը կարողանար ճշմարտությանը հենվելով՝ օգտագործել միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունները»։

Հայրիկյանն ընդգծում է՝ եթե նույնիսկ ամենալավ քաղաքագետն ու պատմաբանը լինեն Հայաստանի իշխանության ղեկին, սակայն կախվածության մեջ լինեն ՌԴ նախագահ Պուտինից, նրանք որևէ լավ բան անել չեն կարող. «Իսկ քանի որ Սերժ Սարգսյանն ուղղակի կախվածության մեջ է Պուտինից և վախենում է նրանից, մենք չենք կարող մեր հնարավորությունները լավագույնս դրսևորել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս