Բաժիններ՝

«Աղջկան ասել է՝ գնա տուն, ես գնամ՝ հանգստանամ ու տան կողքի ցախատանը կախվել է». Տավուշում 75-ամյա կին է ինքնասպան եղել

Տավուշի մարզում 75-ամյա կին է ինքնասպան եղել։

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կինն իրենց համայնքից էր. «Ինչ-որ առողջական խնդիրներ չի ունեցել, «ոտքով-ձեռքով» էր։ Միայնակ կին էր, իր տնտեսության մեջ պարփակված, չշփվող։ Ես անձամբ իրեն ճանաչում էի, հարևանների հետ չէր շփվում։ Ուներ աղջիկ և տղա, որոնք ամուսնացած են, և հաճախ այցելում են մորը»։

Պարանյանը տեղեկացրեց, որ դեպքի ժամանակ էլ աղջիկը մոր տանն է եղել, մայրն ասել է՝ գնա տուն, ես գնամ՝ հանգստանամ ու տան կողքին գտնվող ցախատանը կախվել է. «Ոստիկանությունը զբաղվում է, հիմա մանրամասներ չգիտենք, մեր եղած ինֆորմացիան դա է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31