Բաժիններ՝

«Մենք այսօր միլիարդավոր խորանարդ մետրերով ջուր ենք բաց թողնում». Էրիկ Գրիգորյան

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ թե Սևանա լճի հետ կապված կառավարության ծրագրում ինչ քայլեր են նախատեսվում, և արդյո՞ք լճից 100 մլն խմ ավելի ջրբացթողումը չի վնասի Սևանի էկոհամակարգին, ասաց, որ բնապահպանության տեսանկյունից՝ ջրբացթողումները միշտ ունենում են ազդեցություններ.

«Ես ուզում եմ մի կարևոր կետի մասին խոսել. ընդհանրապես, պետք է դիտարկել ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը, որովհետև մենք այսօր միլիարդավոր խորանարդ մետրերով ջուր ենք բաց թողնում, նկատի ունեմ՝ մեր գետերից հոսում են դեպի սահմանային գետերը, և ռազմավարական տեսանկյունից առավել կարևոր է՝ այս հարցերին անդրադառնալ։ Ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների լուծումները մի քանի տարվա չեն, պետք է ավելի երկարաժամկետ կտրվածքով նայել»։

Դիտարկմանը, թե ամեն ինչից խոսեց՝ բացի Սևանա լճից, նա այսպես արձագանքեց. «Խնդիրը, որպես այդպիսին, առանձին Սևանի խնդիր չեմ դիտարկում։ Ջրի բարձրացման և իջեցման բոլոր պարագաներում՝ էկոհավասարակշռության խախտումը բերում է վնասների։ Ջրի բարձրացման ժամանակ անտառապատ հատվածները մնում են ջրի տակ, առաջանում է որոշակի կենսազանգված, որը որակական խնդիրներ է առաջացնում։ Ջրի նվազեցման պատճառով ևս առաջանում են խնդիրներ, սակայն բնապահպանական տեսանկյունից, իհարկե, մենք առավել հակված են՝ նվազագույն ջրառ իրականացնելուն։ Ուզում եմ շեշտել ևս մեկ անգամ, որ ժամանակակից բնապահպանությունը կամ շրջակա միջավայրի կառավարումն առանձին բնապահպանական լուծումներ չի դիտարկում, եթե դա համահունչ չէ սոցիալական, տնտեսական խնդիրներին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս