«Ես մեծ հաճույք եմ ստանում՝ լսելով, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատասխանում այս կամ այն հարցին». Անդրանիկ Միհրանյան

Այսօրվա ասուլիսի ժամանակ ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանից լրագրողները  հետաքրքրվեցին՝ Սերժ Սարգսյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում խոսեց զենքի վաճառքի, Արցախի խնդրի մասին, իր կարծիքով՝ այդ հարցազրույցում նոր մոտեցումներ կայի՞ն, ինչին ի պատասխան՝ Միհրանյանն ասաց, որ անկեղծորեն հարգում և շատ լավ է վերաբերվում Սերժ Սարգսյանին։

«Հայկական քաղաքականության մեջ ես ընդհանրապես հազվադեպ եմ տեսնում մարդկանց, որոնք այդպես հստակ ձևակերպում են սեփական մտքերը և իրենց լոգիկան են ներկայացնում այս կամ այն հարցի շուրջ։ Ես մեծ հաճույք եմ ստանում՝ լսելով, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատասխանում այս կամ այն հարցին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, նա ասաց, որ այդ հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը չխուսափեց պատասխանել որևէ հարցի, ներառյալ նաև՝ իր ապագայի մասին հարցին.

«Դա է հենց ՀՀ նախագահի յուրահատկությունը: Դա խոսում է նաև իր փորձի մասին, վերջիվերջո, այդքան տարի է՝ քաղաքականության մեջ է։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Սերժ Սարգսյանը կարողացավ զգուշորեն արտահայտվել, հստակ ասել, որ մեր գործընկերն է, ունի իր հետաքրքրությունները, և մեզանից էլ հասնում է առավելագույնս օգտվել այն հնարավորություններից, որ տալիս է մեզ մեր գործընկերը: Ես շատ հավանեցի նաև այն միտքը, որ մենք մեր ուժերի վրա պետք է հույսներս դնենք, հայկական բանակի, մեր զինվորի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս