Բաժիններ՝

Որքան գումար են հայտարարագրել վճռաբեկ դատարանի դատավորները

Մեր նախորդ հրապարակումներում արդեն ներկայացրել ենք առաջին ատյանի, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների դրամական միջոցների մասին պաշտոնական տեղեկությունները:

Հետաքրքիր է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների հայտարարագրած դրամական միջոցների մասին տեղեկատվությունը, որը կներկայացնենք այսօր:

Այսպիսով՝ 2008թ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Մկրտումյանը, համաձայն 2012թ. իր հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 185,790 դոլար և 3 մլն դրամ: Պարզվում է՝ տարեվերջին Ա. Մկրտումյանի՝ դոլարով ունեցած միջոցները չեն փոխվել, իսկ դրամով միջոցներն ավելացել են 2 մլն դրամով՝ հասնելով 5 մլն դրամի: Ա. Մկրտումյանի 2013թ. հայտարարագրի համաձայն՝ նա 185,790 դոլար և 5 մլն դրամ ունի. ըստ հայտարարագրի՝ տարեվերջին վճռաբեկ դատարանի նախագահի դոլարով միջոցները չեն փոխվել, իսկ դրամով միջոցները կտրուկ ավելացել են՝ հասնելով 24 մլն դրամի:

Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, 2012թ. հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին ունեցել է 25 մլն դրամ, 3000 եվրո և 14 000 դոլար: Տարեվերջին Դ. Ավետիսյանի եվրոյով և դոլարով ունեցած գումարի չափը չի փոխվել, իսկ դրամով միջոցներն ավելացել են ու դարձել
35 000 000 դրամ: Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահի՝ 2013թ. հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նա ունեցել է 39 մլն դրամ, 13 000 եվրո և 14 000 դոլար:

Կարդացեք նաև

Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ 2012թ. հայտարարագրի համաձայն, նա տարեսկզբին ունեցել է 6 000 դոլար և 9մլն դրամ. տարեվերջին Ե. Խունդկարյանի դոլարով միջոցների չափը մնացել է նույնը, իսկ դրամով միջոցները կազմել են 12 մլն դրամ: 2013թ. հայտարարագրի համաձայն՝ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահը տարեվերջին 6 000 դոլար և 16 մլն դրամ ունի:

2000թ. վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Սամվել Օհանյանի 2012թ. հայտարարագրի համաձայն՝ վերջինս թե տարեվերջին, թե տարեսկզբին դրամական միջոցներ չի ունեցել: 2013թ. հայատարարագրում ևս դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չկան:

Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանի 2012թ. հայտարարագրում նշված է, որ նա տարեվերջին ունեցել է 2 մլն դրամ, 5000 դոլար և 350 եվրո: 2013թ. հայտարարագրի համաձայն՝ դատավորի դրամական միջոցները նվազել են. տարեսկզբին նա ունեցել է 5000 դոլար, 350 եվրո և 2 մլն դրամ: Տարեվերջին դատավորն ունեցել է 1000 դոլար, 250 եվրո և 500 000 դրամ:

2009թ. նախագահի հրամանագրով վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանը 2012թ. տարեսկզբին հայտարարագրել է 6 մլն դրամ, տարեվերջին՝ 8 մլն դրամ: 2013թ. հայտարարագրում նշված է, որ դատավորը տարեվերջին 9 մլն դրամ ուներ:
Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը 2012թ. հայտարարագրում նշել է, որ տարեսկզբին ունեցել է 500 000 դրամ և 3000 դոլար, տարեվերջին՝ 1 մլն դրամ և 7500 դոլար: Դատավորի՝ 2013թ. հայտարարագրի համաձայն՝ նա տարեսկզբին ունեցել է 1 մլն դրամ և 7500 դոլար. տարեվերջին նրա միջոցները կազմել են 200 000 դրամ և 1000 դոլար:

Քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի 2012թ. հայտարարագրում նշված է, որ տարեվերջին նա ունեցել է 450 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 200 000 դրամ: 2013թ. հայտարարագրի համաձայն՝ Ս. Ավետիսյանը տարեսկզբին ունեցել է 400 000 դրամ, տարեվերջին՝ 900 000 դրամ:

1998թ. վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանի 2012թ. հայտարարագրում նշված է. որ նա ունի 27 մլն դրամ: 2013թ. հայտարարագրի տվյալների համաձայն՝ նրա դրամական միջոցներն ավելացել են: Այսպես, տարեսկզբին նա ունեցել է 31 մլն դրամ, տարեվերջին՝ 38 մլն դրամ:
Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էռնա Հայրիյանի 2013թ. հայտարարագրում դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չկան:

2012թ. հայտարարագրում ևս Է. Հայրիյանը նշել է, որ դրամական միջոցներ չունի:
2009թ. վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա Սողոմոնյանի 2012թ. հայտարարագրում նշված է, որ նա տարեսկզին ունեցել է 25 000 դոլար և 8 մլն դրամ. ըստ հայտարարագրի՝ տարեվերջին նա ունեցել է 25 000 դոլար և 12,5 մլն դրամ: Դատավորի 2013թ. հայտարարագիրը երեկվա դրությամբ տեղադրված չէր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի կայքում:

Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի 2012թ. հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նրա դրամական միջոցներն ավելացել են: Տարեսկզբին նա ունեցել է 18 մլն դրամ, 10 500 դոլար և 2000 եվրո, տարեվերջին՝ 22 մլն դրամ, 11 000 դոլար և 2000 եվրո:

2009թ. նախագահի հրամանագրով վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանի 2012թ. հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նա ունեցել է 2 մլն դրամ, 1500 դոլար, 1000 եվրո:
Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Արտակ Բարսեղյանը 2012թ. իր հայտարարագրում նշել է, որ թե տարեսկզբին, թե տարեվերջին 5000 դոլար և 4 մլն դրամ է ունեցել:

Նույն պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը 2012թ. հայտարարագրում դրամական միջոցներ չի նշել:

2010թ. վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանի 2012թ. հայտարարագրի համաձայն՝ թե տարեսկզբին, թե տարեվերջին նա 33 000 դոլար և 2 մլն 500 000 դրամ է ունեցել:

2009թ. նախագահի հրամանագրով վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի դատավոր նշանակված Վարդան Ավանեսյանի 2012թ. հայտարարագրի համաձայն՝ նա տարեսկզբին ունեցել է 31 մլն դրամ, իսկ տարեվերջին գումար չի ունեցել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս