Բաժիններ՝

Բյուրեղավանի գիշերօթիկում յուրացման փաստով հարուցված գործում մեղադրյալներ չկան

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում յուրացման փաստով հարուցված քրեական գործում մեղադրյալներ չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշենք, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝ յուրացնելը կամ վատնելը:

Նշենք, որ դեռ ապրիլ ամսին «168 Ժամը» ներկայացրել էր գիշերօթիկ հաստատության աշխատակիցների կողմից տարածված անանուն նամակը, որտեղ վերջիններս հայտնել էին, որ տնօրենը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությանը ներկայացվում են էքսկուրսիաների մասին հաշվետվություններ, սակայն երեխաները փոքրիկ քաղաքից այն կողմ ոչինչ չեն տեսել, որ անպատվում է երեխաներին, նրանց նկատմամբ բռնություն է կիրառում, որ վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել:

Աշխատակիցները հայտնել էին նաև, որ տնօրենի դեմ մի քանի նամակ-բողոք են ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նախարարության աշխատակիցները նամակի հետքերով գալիս են հաստատություն և աչք փակելով իրականության վրա՝ հեռանում են: Նշենք, որ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանն ազատվել է աշխատանքից, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն:

 

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս