
Փողոցում քննարկումն անիմաստ է. բնակիչները «բռնացրին» Արդարադատության նորանշանակ նախարարին (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում «Տոնուս» ընկերության գործունեության արդյունքում տուժած բնակիչները: Վերջիններիս հաջողվեց խոսել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Նա բնակիչների հետ զրույցում ասաց, որ խնդրին ծանոթ է մամուլի հրապարակումներից և որպես իրավաբան չի կարող մամուլից լսած ինֆորմացիային պատասխանել. «Իսկ այս ձևով խոսել փողոցում մի քիչ ճիշտ և գրագետ չէ: Եթե մոտավորապես մի 10 օր սպասեք, ես ժամ կնշանակեմ, եկեք նախարարություն՝ խոսենք»:
Բնակիչները համաձայնեցին հանդիպել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի հետ: Երբ բնակիչներից մեկը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս իմացա՞վ, որ իրենք «Տոնուս» ընկերության պատճառով տուժածն անձինք են, նախարարն այսպես արձագանքեց. «Հասկացա: Բայց այս փողոցում քննարկումն անիմաստ է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: