
«Վերնիսաժի» գործով Վալերի Հովհաննիսյանը կալանավորվել է

Մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել Վալերի Հովհաննիսյանին։
168 am-ին ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից փոխանցեցին, որ Վալերի Հովհանիսյանին հուլիսին 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն։ Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ Վալերի Հովհաննիսյանը կալանավորվել է։
Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցներնց Վ. Հովհաննիսյանը ևս տուժել էր, նա բավական երկար ժամանակ գտնվել է հիվանդանոցում։
Նշեք նաև, որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի՝ Գոռ Առաքելյանին՝ սպանության փորձի և ապօրինի զենք ունենալու համար, իսկ Ներսես Մելքոնյանին խուլիգանության համար։