Վիրավորված Կարինե Դավթյանը զոհված սպայի ընկերոջ կինն էր

Քարվաճառի տարածքում դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված Կարինե Դավթյանը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: 168.am-ին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ կնոջ ախտորոշումն է՝ գանգուղեղային հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ ակնակապճի և ակնագնդի ջնջխումով: Այս պահին կինը գտնվում է Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալում, նրա վիճակը  ծայրահեղ է ծանր:

ՊՆ-ից տեղեկացրին, որ  վնասվածք ստանալուց հետո մայոր Սարգիս Աբրահամյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ մահացել է:

Կարինե Դավթյանը մահացած մայոր Սարգիս Աբրահամյանի ընկերոջ կինն է. ընկերը, ով ևս զինծառայող է, մայոր Սարգիս Աբրահամյանին խնդրել է իր ավտոմեքենայով կնոջը՝  Կարինե Դավթյանին տեղափոխել իր մոտ: Ճանապարհին տեղի է ունեցել դեպքը:

Հիշեցնենք, որերեկ՝հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվելէ 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս