«Հերթով նայեք։ Մեկն իր անունն է փոխել։ Հինգ տարի առաջ մի անունով էր, հիմա ուրիշ անունով է հանդես գալիս։ Մի կուսակցություն ընդհանրապես գոյություն չունի, պառակտվեց։ Հինգ հոգի էին, հինգը տարբեր տեղերում են։ Մեկ այլ կուսակցություն երեք տեղ է բաժանվել, մեկը՝ «Ելքում» է, մեկը՝ ՀԱԿ-ում, մյուսը՝ «Ազատ դեմոկրատներում»»։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Հրանտ Բագրատյանն Արթիկ քաղաքում նախընտրական հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ այս ընտրություններից հետո 5 այլևս տարի ընտրություն չի լինելու, և պատասխանատվությունը շատ մեծ է։
«Մենք առանցքային տարբերություն ունենք թե տնտեսական ծրագրում, թե Արցախի հարցում։ Չեմ կարող չնշել, որ, այո՛, այսօր շատ է խոսվում Արցախում փոխզիջումների մասին, բայց չեն խոսում, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Մենք հստակ ասում ենք՝ Արցախում փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց։ Մենք ասում ենք, որ մինչև այս պահը թե միջազգային հանրությունը, թե Հայաստանի ռազմավարական գործընկերները բառացիորեն թերացել են Արցախի անկախության միջազգային ճանաչման գործում»։
Տիգրան Եգորյանը շատ վտանգավոր համարեց ԿԸՀ որոշումը, որով անձանց համար, ովքեր պարզել են, որ իրենց փոխարեն ստորագրված է, հնարավորություն է սահմանվում քվեարկել՝ ստորագրելով լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում։
«Երբ ասում ենք՝ ելք կա, հրաժեշտ տալիս մարդիկ ասում են՝ Աստված տա։ Այստեղ մի խնդիր է ծագում, ա՛յ ձեր ցավը տանեմ, Աստված ի՞նչ կապ ունի։ Երեք օր է՝ մտածում եմ՝ ինչպե՞ս պայքարել այս ֆենոմենի դեմ, որ մարդ չասի՝ Աստված կա՝ այն առումով, որ դա իր անելիքն է, Աստված ի՞նչ կապ ունի»:
«Դուք ժողովուրդ եք, դուք եք որոշում։ Քանի՞ երես կարող է մարդ ունենալ, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ այսօր մի բան ասել, վեց ամիս հետո՝ լրիվ հակառակը: Ինչպե՞ս կարող է կուսակցությունն իրեն թույլ տալ հարյուր տոկոսանոց սուտ խոստումներ տալ ու հետո նայել ձեր աչքերին»:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ելք» դաշինքի անդամներն այսօր Տավուշի մարզում են։ Ազատամուտ համայնքում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի ցուցակով ԱԺ ընտրություններին առաջադրված Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել են մարդկանց ասելու, որ սուտ են այն բոլոր խոսակցությունները, թե ընտրությունների արդյունքները կանխորոշված են, թե ինչ-որ մարդիկ քաղաքացիների փոխարեն՝ արդեն որոշել են։
«Ազատ դեմոկրատներն» այսօր ֆլեշմոբ էր կազմակերպել Հյուսիսային պողոտայում՝ ներկայացնելու համար իրենց նոր ռեպ-հոլովակը։ Այն ստացել է «Մենք կարող ենք» անվանումը։ Կուսակցության ներկայացուցիչներն ասում են՝ այն պարունակում է բոլոր ուղերձները, որ իրենք ուզում են հասցնել՝ մենք կարող ենք, հաղթում է ազատ մարդը և այլն։
«Հայաստանում երկար տարիներ իշխանափոխություն չի եղել, բոլոր սա գիտենք։ 17 տարի խաղաղ իշխանափոխության փորձերը տապալվել են։ Բայց այս անգամ, ինչպես գիտեք, ներդրված են ընտրական այնպիսի տեխնոլոգիաներ, որ մենք բոլորս հավատում ենք իշխանափոխությանը երկու րոպեի ընթացքում։ Ո՞րն է դա։ «Ելք» դաշինքի թիվ 1 քվեաթերթիկը վերցնելով՝ մենք բոլորով կարող ենք իշխանափոխություն անել»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ սա ամենակարևոր ուղերձն է, որ մարդիկ հավատան իրենց քվեին և քվեարկեն։
«Սամվել Բաբայանը, լինելով ՕՐՕ դաշինքի ստվերային մոդերատորը, ըստ էության, հայտնվում էր այն պահերին, երբ ամենասուր պահերն էին լինում, և հանդես էր գալիս բավական կոշտ հայտարարություններով՝ ուժային բնույթի»,- ասաց նա՝ նշելով, որ ձերբակալությունը ռեյտինգային առումով կարող է օգուտ բերել ՕՐՕ դաշինքին, բայց դա ձայների քանակի առումով օգուտ չի տա։
Հարցին՝ արդյո՞ք Սամվել Բաբայանի ձերբակալությունը կբարձրացնի հետաքրքրությունն ՕՐՕ-ի նկատմամբ, Արա Պապայանը պատասխանեց, որ որոշակիորեն կբարձրացնի, բայց նաև պետք է ընդունել, որ սա ՕՐՕ-ի համար որոշակի խնդիրներ կառաջացնի այն առումով, որ տատանվողների մի մասը ետ կկանգնի նրանց օգտին քվեարկելուց, բայց փոխարենը՝ կլինի նաև մյուս դրսևորումը:
«Գրեթե նույն ձևով սահմանադրական փոփոխությունների ժամանակ պայքարում էին Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը, երբ Սեյրան Օհանյանը քարոզարշավի գլխավոր գործոն դարձավ, ելույթ ունեցավ անվտանգության հետ կապված, ասաց, որ անվտանգությունն ուժեղանալու է, բայց սահմանադրական փոփոխություններից հետո տեսանք, թե նա որտեղ հայտնվեց։
«Ինչ-որ փուլից սկսած, նույնիսկ մեկ շաբաթ անց արդեն պարզ հասկանալի դարձավ, որ մարդիկ սկսել են անձնավորված ընտրություն անել, և ընտրությունը հիմնականում գնում է վարչապետի թեկնածուների միջև։ Այն ուժերը, որոնք լուրջ արդյունքներ արձանագրելու լուրջ հնարավորություններ ունեն, հենց դրա վրա էլ դնում են շեշտը։ Մենք տեսնում ենք, որ հանրապետականներն անվերապահորեն առաջին պլան են մղել Կարեն Կարապետյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանին»:
«Պահանջարկն է առաջարկ ծնում։ Հասարակության մի զգալի մասն իշխանություններից քաղաքական, աշխարհաքաղաքական լուծումներ, երկրի զարգացման մոդելներ չի ակնկալում։ Հասարակության զգալի մասն ասում է՝ մեզ լավ նայեք։ Քաղաքական ուժերն այդպես էլ անում են, լավ են նայում։ Տեսե՞լ եք «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը՝ մարդիկ մոտենում են, ծրարի մեջ գրված ինչ-որ բաներ են տալիս՝ ակնհայտորեն կենցաղային հարցեր լուծելու առաջարկներ, նա էլ վերցնում է, դնում գրպանը»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքական տարրն այս ընտրություններում գրեթե զրոյի է հավասարեցված։
«Եկել, մեզ ասում եք՝ ինչո՞ւ չեք զիբիլոտվել։ Լավ ենք արել։ Ուզո՞ւմ եք զիբիլներին ընտրել, դուք՝ ձեր ընտրությունը։ Գնացեք, զիբիլներին ընտրեք, այդ զիբիլի մեջ էլ ապրեք։ Չի կարելի այդ բանն անընդհատ ասել։ Բայց մենք եկել ենք ձեզ ասելու, որ հավատում ենք՝ այս խոսակցության արդյունքում այս երկրում մի բան կփոխվի։ «Ելք» դաշինքը ձևավորվել է նրա համար, որ ձեզ տա այդ փոփոխության շանսը»։ Նա նշեց, որ այս իրավիճակից ելք կա, այդ ելքը գտնելու համար ապրիլի 2-ին պետք է գնալ ընտրական տեղամաս, «գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը»՝ քվեարկել «Ելք» դաշինքի օգտին՝ վերցնելով համար 1 քվեաթերթիկը. «Չհուսահատվեք, որովհետև ելք կա»։
«Մյուսների համեմատ՝ Հանրապետական կուսակցությունը ցանցն անխնա է օգտագործում։ Իրենք Viber-ով են spam տարածում, արդեն Android-ի հավելվածների մեջ են խցկում, մարդ ուզում է հեռախոսը բացի, այնտեղից Հանրապետականի լոգոն է դուրս գալիս, դեռ հեռախոսը չբացած, և այլն»։
«ՀԱԿ-ը և «Ժառանգությունն» ավելի շատ շեշտը դրել են քաղաքական մեծամասնության կողմից ներկայացվող օրինագծերի, մոտեցումների, քաղաքական որոշումներին դիմադրելու, քան սեփական նախաձեռնություններով հանդես գալու վրա։ Պատահական չէ, որ այս երկու ուժերի հիմնական նախաձեռնություններն ավելի շատ քաղաքական բովանդակություն են ունեցել, քան օրենսդրական, տարբեր ժամանակաշրջաններում քաղաքական սուր, հանրային-քաղաքական մեծ հնչեղություն ունեցող իրողությունների հետ կապված՝ Ազգային ժողովի դիրքորոշումն ընդգծելու, դիրքորոշմամբ հանդես գալուն մղելու քայլեր են եղել»,- ասաց նա։
«Այս խորհրդարանը հասցրել է ձևավորել խիստ հետաքրքիր ավանդույթներ: Դրանք դարձել են տիպիկ 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի համար, էականորեն թուլացրել խորհրդարանի դերն ու կշիռն իշխանության մյուս թևերի հետ փոխհարաբերություններում»,- ասաց Լուսինե Վասիլյանը:
«Թեև մեզ մոտ անընդհատ խոսում ենք տնտեսական աճի մասին՝ ցավոք, այդ աճը մեր քաղաքացիներց շատերը, եթե չասեմ` մեծամասնությունը կամ 99 տոկոսը, չի զգում իր վրա, որովհետև նախ՝ այդ աճը որակյալ չէ, այն չի բաշխվում քաղաքացիներից շատերի եկամտի տեսքով: Այն, ցավոք, մեկ խումբ մարդկանց ձեռքում է կենտրոնացված այսօր, այն հաշվի չի առնում սոցիալական գործոնը, աշխատակիցների կամ գործազուրկների պահանջմունքները, էկոլոգիական խնդիրները»:
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալիս ավելի փափուկ իշխանափոխություն կատարել, և հասարակությունն ունի այդ հնարավորությունը. մնացածը կախված է հասարակությունից։
«Այսօրվա պառլամենտին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր իրենց անցած ճանապարհով և իրենց մասնագիտական պատրաստավածությամբ, մարդկային որակներով ունակ են լուծել այդ խնդիրները։ Մենք այդպիսի թիմ, թեկնածուներ ենք առաջադրել»,- ասել է Արծվիկ Մինասյանը։
«Իմ պաշտպանյալը ոչ թե չի կարող դատական նիստին ներկա գտնվել և մասնակցել դատավարությանը, այլ ինքը չի կարողանում գալ այստեղ։ Ապահովեք, որ նրան այստեղ բերեն։ Եթե նա ներկայացվի այստեղ, նա կմասնակցի դատական նիստին։ Ո՞վ ասաց, որ պարոն Շիրխանյանը չի կարող մասնակցել դատական նիստին։ Մեր ո՞ր արտահայտությունից մեղադրողն այդպիսի ենթադրություն արեց ընդհանրապես։ Մենք ասում ենք՝ իրեն այստեղ բերեք, հասցրեք գոնե մինչև դահլիճի դուռը (եթե չեք ուզում, որ այստեղ պատգարակով մարդ լինի, ու հանկարծ տգեղ թվա), այնտեղից ինքը այս 20 մետրը կգա, կնստի»։
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քննչական կոմիտեին հանձնարարել է քննություն իրականացնել։
Գևորգ Կոստանյանն ասաց, որ ՄԻԵԴ-ի կողմից վճիռներ են կայացվում Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների դեմ, ինչպես հին, այնպես էլ նոր ժողովրդավարության երկրների դեմ։ «Այն հանգամանքը, որ ընդդեմ Հայաստանի վճիռներ են կայացվում և խախտումներ են ճանաչվում, դեռևս առանձնահատուկ մոտեցում չէ։ Այլ հարց է, որ բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, պետք է ձեռնարկեն և ձեռնարկում են բոլոր այն միջոցները, որոնք պետք է նվազագույնի հասցնեն դրանք»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
«Մի մոռացեք, որ մենք ունենք բազմաթիվ գործեր, որոնք ներկայացվել են մինչև ապրիլյան պատերազմը՝ գերեվարված տղաների մահվան կամ խոշտանգման փաստերի հետ կապված, ունենք Գուրգեն Մարգարյանի սպանության գործ։ Այդ ամբողջը, մեկը մյուսին լրացնելով, հիմնավորում է՝ առաջին՝ Ադրբեջանի, իրոք, հայատյացության դրսևորման քաղաքականությունը, երկրորդը՝ Ադրբեջանի այդ վարվելակերպը խոշտանգման դասական դրսևորում է՝ իր բոլոր ձևաչափերով։ Իհարկե, այդ ամեն ինչը նշանակություն է ունենալու»։
«Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ եմ գործունեություն իրականացրել, վստահ եմ՝ տեսել եք, որ սահմանափակվել եմ բացառապես մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքին։
Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված, ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ոչ կաշառելու ենք ձեզ, ոչ էլ սուտ խոստումներ ենք տալու։ Անելու ենք այն, ինչ գրված է մեր ծրագրերում։ Ձեզնից ակնկալում ենք մի բան՝ վստահության քվե, որ կարողանանք իրականացնել այդ ծրագրերը»։
«Մենք մեր հայրենակիցներին վերադարձնելու ենք թե՛ իշխանություն, թե՛ արդարադատություն, թե՛ օրինականություն, և թե՛ բարեկեցության, իրենց կյանքը, արարումները շարունակելու բոլոր հեռանկարները»։
Լյով Խաչատրյանն ասաց, որ խորհրդարանն է ընտրելու իշխանական բոլոր օղակները, ինչպիսի խորհրդարան կունենանք, այնպիսի կառավարման օղակներ էլ կունենանք։ «Կունենանք զիբիլ խորհրդարան՝ կունենանք զիբիլ կառավարման օղակներ։ Ես կուզենայի, որ ընտրության օրն այդ արկղը բացելուց հետո այդ արկղում տեսնենք ձեր եսը, սիրելի ընտրողներ, ձեր թասիբը, ձեր նամուսը։ Ես կուզենայի տեսնել ձեզ, ձեր ոգին։ Եթե նման ձևով քվեարկեք, իրոք հույս կա, որ այս երկրում ինչ-որ բան կփոխվի»։