Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմից հետո ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ

Ապրիլյան պատերազմի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված, ընդդեմ Ադրբեջանի 700-ից ավելի հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը: «Հայաստանի կառավարությունը պաշտոնապես ծանուցվել է Եվրոպական դատարանի կողմից, և մենք արդեն պաշտոնապես ներգրավված ենք այդ դատավարությունում՝ որպես երրորդ կողմ: Դեռևս ժամկետ ունենք, և ներկայացնելու ենք մեր դիրքորոշումն այս հարցերի կապակցությամբ»:

Գևորգ Կոստանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կառավարությունը միառժամանակ առաջ ևս հայտարարել էր այն մասին, որ շուրջ 500-600 հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի, սակայն այս պահի դրությամբ Հայաստանը ծանուցում է ստացել Ադրբեջանի կողմից ներկայացված ընդամենը 5 գործով:

«Այսինքն՝ Հայաստանի դեմ ներկայացված գործերով Եվրոպական դատարանի կողմից դեռևս 5 գործ է վարույթ ընդունվել, իսկ Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով 23 գործ արդեն վարույթ է ընդունվել»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս