Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը քիչ առաջ «անհիմն լինելու պատճառով» մերժեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների իրավասության դատարանում շարունակվում է Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը: Դատարանը քիչ անց կհրապարակի գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշումը: Գործով ամբաստանյալները ներկայացվել են դատարան, և նրանց դահլիճում ներկաները դիմավորեցին՝ անունները և «մահ ռեժիմին» վանկարկելով:
Այսօր՝ հունիսի 10-ին, 2016թ. ապրիլին Արցախում զոհված Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ 1989թ. Սասունը, ով հետախույզ-գնդացրորդ էր, կդառնար 28 տարեկան։
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն այսօր դատարան էր տեղափոխվել սայլակով։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացող դատական նիստերին Շիրխանյանը մասնակցում էր առաջին անգամ։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի 2015թ. Նորք-Մարաշում վնասազրծված խմբի գործի քննությունը։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց և հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործի քննությունը։
Եթե փոխվել է, ներդրումը կգա իր ոտքով։ Կապիտալն այդպիսին է, սահման, պատի բարձրություն, հաստություն չի ճանաչում։ Եթե գտնում է, որ որևէ երկրում անելիք ունի, այնտեղից եկամուտ ունի, կգա։
Այսօր 2015թ. ապրիլին Արցախում զոհված Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է։ Սպան այսօր կդառնար 24 տարեկան։ Աշոտը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: Դպրոցական տարիներից ֆուտբոլով հետաքրքրվող տղան դպրոցն ավարտելուց հետո որոշեց զինվորական դառնալ և ընդունվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Այն ավարտելուց հետո Աշոտը ծառայության նշանակվեց պաշտպանության բանակի զորամասերից մեկում։
Չափազանց բարդ աշխատանք է լինելու՝ մնալ Եվրասիական միությունում և կերտել եվրոպական մոդելի պետություն։
Եվրամիության (ԵՄ) և Հայաստանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը բավական լուրջ ծածկույթ ունի՝ և ոլորտային, և համագործակցության ձևաչափեր սահմանելու տեսանկյունից։
Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ճիշտ ուղու վրա են: Այս մասին այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները կոնֆերանսի ընթացքում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Էդմոն Մարուքյանը նաև կարևորեց, որ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման խնդիրը ևս քննարկման հարց լինի, և կարողանանք լուծել այդ խնդիրը. «Ես հասկանում եմ, որ մենք ասոցիացված անդամ չենք, չենք վավերացրել այդ համաձայնագիրը, բայց բավական բարեփոխումներ ենք անցկացրել՝ սահմանային անցակետերի, անձնագրերի և այլ հարցերի հետ կապված, ինչը Հայաստանին կարող էր թույլ տալ հետևել Վրաստանի օրինակին, և Հայաստանի քաղաքացիները նույնպես հնարավորություն ունենան առանց վիզաների այցելել Շենգեն տարածքի երկրներ»:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը:
Այսօր 2016թ. ապրիլին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհված Բենիամին Եղոյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 25 տարեկան։ Բենիամին Եղոյանը ծնվել է 1992թ. մայիսի 19-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:
«Մենք վարչապետից հանձնարարական ունենք, ծրագիրը կամփոփենք։ Խոսքը վերաբերում է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ձևավորմանը և քաղաքային դպրոցների վերախմբավորմանը զարգացման ծրագրի տեսակետից՝ այն իմաստով, որ մենք խիստ թերբեռնված դպրոցներ ունենք և ունենք գերբեռնված դպրոցներ»
«Մի քանի օր է մնացել։ Բոլորս կտեսնենք»։ Նա նշեց, որ վերանշանակվելու դեպքում կիրականացվեն բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսվել են։ Կրթության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն էլ հորդորեց մի քանի օր սպասել։
«Մենք խոսել ենք, և մեր կառավարության ծրագրում նման կետ կար. ՀՀ ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդում գտնվող գույք՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ ավելացված արժեք ստեղծելու համար: Մենք նաև պայմանավորվել էինք հատուկ վերաբերմունք ցույց տալ Սևանա լճի ավազանին և Երևանի կենտրոնին»:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարականներ տվեց տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ:
«Աշխատում ենք նույն ռեժիմով՝ չնայած բոլորիս կարգավիճակը մի քիչ փոխվել է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
ՀՀ կառավարությունը քիչ առաջ հաստատեց Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ինչպե նաև առնչվող օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն գործադիրին ներկայացրեց ՀՀ արդաադատության նախարարի պաշտոնակատր Արթուր Հովհաննիսյանը, ով մանրամասն խոսեց առաջարկվող կարգավորումների մասին:
«Իրականում բոլոր բնակավայրերին է պետք ուշադրություն դարձնել, բայց այդ խնդիրն առաջացել է տուրիստական գոտիներից՝ Ծաղկաձորից: Նույնիսկ Հրազդանում չկա: Ծաղկաձորում ընդհանրապես դիմելու որևիցե տեղ չկա, եթե որևիցե բան պատահում է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նոր պաշտոնանկություն. Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից
Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Իմ կարծիքով՝ այո՛։ Ինչ խոստացվել էր՝ ներդրումներ, արտահանում, տնտեսական աճ, իմ կարծիքով՝ առնվազն սկզբնական փուլում դրված նախադրյալները հնարավորություն են տալիս ասելու, որ մենք արդեն գնում ենք դեպի առաջ և մենք արդեն թևակոխում ենք կայուն տնտեսական աճի փուլ։ Հնարավորությունները ստեղծված են։
Նա նշեց, որ 2017թ. համար Հայաստանի առողջապահության բյուջեն կազմում է 85 մլրդ դրամ։ Համաշխարհային բանկի գնահատականով՝ այսօր Հայաստանում պետությունն ու բնակչությունը միասին մոտ 250 մլրդ դրամ են ծախսում առողջապահության վրա։
«Մի հիվանդի հաշվարկով՝ 3 ամսվա կուրսը հասնում է մոտ 86 հազար դոլարի, որը բերում է 100 տոկսանոց բուժման։ Հայաստանում ունենք շուրջ 2500 հիվանդ, որից 1000-ը՝ մոտավորապես 40 տոկոսը, այս ծրագրի շրջանակներում լիարժեք և վերջնական բուժում կստանան»:
«Բժշկություն գնում են նվիրյալները, բայց նվիրյալներն ընտանիք պահելու խնդիր ունեն, և այդ ուղու վրա նրանք սկսում են օտար լեզուներ սովորել, և առավել տաղանդավորները լքում են Հայաստանը։ Մենք իրենց Հայաստանում պահելու պետք ունենք։ Հենց այդ պատճառով ես ցանկանում եմ, որ բժիշկներ-հասարակություն երկխոսությունը մի փոքր ավելի դրական հունով գնա»։
«Ես ինձ ավելի շատ զգում եմ ադմինիստրատոր, քան քաղաքական գործիչ։ Ըստ այդմ՝ ես, ցանկացած քաղաքացու նման, գիտեմ այսօրվա խորհրդարանի կազմը։ Ինչ վերաբերում է իմ ապագա աշխատանքին…»:
Մայիսի 14-ին նախորդ տարի Արցախում զոհված Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է։ Մանվելն այսօր կդառնար 20 տարեկան։ Ապրիլի 14-ին զոհված Մանվել Գևորգյանը ծառայում էր Մարտունիում։
Այսօր 2016թ. ապրիլին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհված Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է։