Ինչու չեն խոսում Կարեն Կարապետյանի երկարաժամկետ պաշտոնավարման մասին

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց, որ առաջիկա ընտրություններում ամենամեծ առանձնահատկությունը նոր՝ ռեյտինգային համակարգն է, որը կուսակցությունների միջև բռնությունները տեղափոխել է ներկուսակցական դաշտ։

Նա նշեց, որ հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կերպարը, ով ներառված չէ ՀՀԿ ցուցակում, բայց գլխավոր դերում է։

«Գրեթե նույն ձևով սահմանադրական փոփոխությունների ժամանակ պայքարում էին Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը, երբ Սեյրան Օհանյանը քարոզարշավի գլխավոր գործոն դարձավ, ելույթ ունեցավ անվտանգության հետ կապված, ասաց, որ անվտանգությունն ուժեղանալու է, բայց սահմանադրական փոփոխություններից հետո տեսանք, թե նա որտեղ հայտնվեց։

Կարծում եմ՝ նրա երկարաժամկետ պաշտոնավարման մասին հենց այս տեսանկյունից չի խոսվում, որովհետև կարծում եմ՝ շատ մեծ են հնարավորությունն ու հավանականությունը, որ կա՛մ ընտրություններից, կա՛մ ընտրություններից որոշակի ժամանակ հետո նա այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031