ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ բնապահպանության բնագավառում թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի և մեկ պատուհանի սկզբունքով տրամադրման կազմակերպման վերաբերյալ:
«Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ»:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Առողջապահության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և մարզպետներին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարական տվեց, որն առնչվում է նախարարությունների կողմից առաջարկված կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի կետերին և գերակա խնդիրներին:
«Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով»:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: Որոշման նախագիծը գործադիրի նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ Էդգար Գևորգյանը բավական մեծ փորձ ունի:
ՀՀ կառավարության անդամներն այսօր հերթական նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
Ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 20 անձ արդեն հատել է պատժի կրման 20 տարվա շեմը, սակայն նրանցից որևէ մեկը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ չի ազատվել։
Հայաստանում կստեղծվի «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ։ Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Հայաստանն առաջիկայում դեսպանություն կունենա Մոլդովայի Հանրապետությունում։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց Մոլդովայում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին նախագահի հրամանագրի նախագծին։
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ծննդյան օրվա առթիվ։
Առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերի էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017թ. հունվարի 1-ից: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ հետաքրքիր առաջարկ է. «Պետք է մաքսիմալ տեղեկացված պահել հանրությանը, որպեսզի իմանան՝ ինչի մասին է խոսքը, պատրաստվեն, եթե հարկ կա, նաև կիրառեն այդ արտոնություններն ու նախաձեռնությունները»:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Այն գործադիրի նիստի ընթացքում ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց լուծարել «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:
ՀՀ կառավարությունը կդիմի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ առաջարկելով հրավիրել արտահերթ նիստ: Համապատասխան նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Առաջարկվում է նիստը գումարել դեկտեմբերի 13-ին, ժամը 1200-ին: Օրակարգում ներառված են մի շարք հարցեր:
Նա երկար ներկայացրեց առկա վիճակը և առաջարկվող լուծումների մի մասը և ընդհատեց իր ելույթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվելով՝ շարունակի՞, թե՞ ոչ:
Այսօր գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարրեց երեքշաբաթյան ժամկետոմ կառավարություն ներկայացնել էլեկտրոնային կրթություն նոր ուսումնական տարվանից մասսայական կիրառում ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության և աշխատանքների վերահսկման մեխանիզմները:
Կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում՝ հաշվի առնելով ամանորյա տոները:
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջինն ուղղված էր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանին:
Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ գործով առաջինը ձերբակալվել է Խաչիկ Կոսյանը, ում ճանաչել է Էմմա Աբրահամյանը։ Վերջինս որդու հոգեհանգստի օրը հրավիրվել է քննչական գործողության, քանի որ լրանում էր Խաչիկ Կոսյանի ձերբակալման ժամկետը։ Ըստ փաստաբանի՝ ճանաչման գործողության ընթացքում Էմմա Աբրահամյանը ճանաչել է այդ անձին։ Հետախուզման մեջ գտնվող Արտաշես Չիչոյանը և Արարատ Նիկողոսյանը ներկայացել են մի քանի օր անց, նրանց սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ տուժող ճանաչված Էմմա Աբրահամյանը բոլոր ցուցմունքներում նշել է, որ որդուն սպանել են 6 հոգի. ի դեպ, ըստ փաստաբանի՝ կինը դեպքի ժամանակ գոռացել է՝ «միևնույն է, ես ձեզ ճանաչելու եմ»։
Կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը խոսեց այն մասին, թե ինչու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարողանում քվեարկել։ «Եթե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչո՞ւ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունեցող հայաստանցիներին, որոնք ապրում են Հայաստանից դուրս, մասնակցել ընտրություններին։ Ինչո՞ւ մենք չենք կարող գնալ դեսպանատուն և մասնակցել քվեարկությանը։ Մեզ համար դա շատ տարօրինակ է»։
«Սփյուռքահայությունն անջատված է հայաստանյան իրադարձություններից` լինի դա քաղաքական, սոցիալական թե տնտեսական: Այս փորձը կարևոր դաս է՝ անդրադառնալու, որ սփյուռքահայությունը և Հայաստանը բաժանված են, հենց դա պետք է փոխենք»,- ասաց Թանկյանը: Նրա խոսքով` խնդիրը ոչ թե կուսակցության մեջ է, կամ ում համար ենք քվեարկում, հարցն այն է, որ պետք է անել ամեն ինչ, որ երիտասարդությունը չարտագաղթի:
«Երբ ինձ առաջարկվեց ավագանու անդամ լինել, ես մեծ հաճույքով համաձայնեցի, որովհետև առաջին անգամ փորձեցի լինել մի օղակում, որն ինչ-որ հարցեր է լուծում։ Դարձա ավագանու անդամ և հասկացա, որ համակարգի մեջ որոշակի փոփոխություն հնարավոր չէ անել, քո ձայնը միշտ հանուն բարբառո է, այն տեղ չի հասնում»,- ասաց Հ. Թոխատյանը։
Շատ կարևոր էր «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացածների հայ լինելը, ինչը փոքրացնում է ստորագրողների թիվը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ պատասխամնելով հարցին, թե ինչու է ստորագրահավաքին միացել ընդամենը 4400 քաղաքացի։ Տեղեկացնենք, որ Սերժ Թանկյանն ասուլիսին միացել էր skype-ի միջոցով։
«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջին հանրային քայլը սեպտեմբերի 21-ին մեկնարկած ստորագրահավաքն էր, որն ուղեկցվում էր հայտարարությամբ ու Հայաստանում անհապաղ փոփոխություններ իրականացնելու պահանջով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը։
«Քանի դեռ մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի»,- այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ նախորդ տարի Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» պարագլուխ ներկայացվող Արթուր Վարդանյանը։ Դատարանում այսօր գործով առաջին դատական նիստն էր, որը շատը կարճ տևեց։
«Ամեն ինչ շինծու է»,- այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց նախորդ տարի վնասազերծված «հանցավոր» խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ու անմիջապես հետաձգվեց նախորդ տարի Նորք Մարաշում վնասազերծված խմբի գործի քննությունը:
Զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը նիստի ավարտից հետո ի պատասխան լրագրողների հարցին՝ հայտարարարեց, որ չի ընդունում մեղադրանքը. «Եթե Արցախին, Հայաստանին, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ,- ասաց նա՝ շարունակելով,- Իսկ իշխանությունը, եթե պատկանում է ժողովրդին, անհնար է բռնազավթել»:
«Վերջիվերջո, կա սև և սպիտակով տեսանյութ, որտեղ երևում են թե ոստիկանների գործողությունները, թե տղաների գործողությունները, թե տղաների պահանջները՝ ինչու են բարձրաձայնել իրենց պահանջները, ինչպես է այդ ամբողջ կռիվը եղել։ Սկզբում ոստիկանները քիչ են եղել, ջան-ջիգյարով խոսել են, հետո օգնություն է եկել ներքևից՝ իրենց ստորաբաժանումներից, ու կռիվը սկսվել է։ Այդ ամբողջը ֆիքսված է տեսանյութով, բայց չգիտես՝ ինչու, դրա վրա ուշադրություն չեն դարձնում»։