Պաշտպանական կողմը կբողոքարկի Կարո Եղնուկյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ դատարանում նաև գրավի միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է:
Եթե որևէ խնդիր լինի ցուցարարների կամ ինձ հետ կապված, զանգահարեք այս համարով…
«Ես ինձ պատասխանատու եմ զգում ձեզնից յուրաքանչյուրի առաջ, Հայաստանի Հանրապետության առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջ: Պավլիկենց առաջ եմ ես ինձ պատասխանատու զգում: Ես ինձ պատասխանատու եմ զգում Վալերի Օսիպյանի և Վարդան Եղիազարյանի առաջ»:
Տեր-Պետրոսյանն ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու հարցում:
Ժիրայր Սէֆիլյանը բանակցություններին մասնակցելու ցանկություն ունի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետի հուլիսի 15-ի հրամանով վերացվել է մարտի 22-ի հրամանը, որով ժամանակավորապես դադարեցվել էին Գևորգ Ազիզյանի լիազորությունները:
Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն խուզարկել է Կարող Եղնուկյանի, նրա կնոջ մոր բնականները, ավտոտմեքենաները, ավտոտնակը. և ոչինչ չհայտնաբերով՝ նրան ձերբակալել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Տավուշի մարզում 17-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող, ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջայանի նկատմամբ նշանակվել է համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Աննա Մեժլումյանը` նշելով, որ փորձաքննության կատարման համար նա տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:
«Այսօր թիվ մեկ խնդիրը խաղաղ հանգուցալուծումն է: Պահանջների մասին այսօր ժամանակը չէ խոսելու:
Հայաստանում մենք թշնամիներ չունենք: Բոլորը մեր եղբայրներն են, բոլորը մեր քույրերն են
Ըստ Փաշինյանի՝ իշխանությունների լռությունը մեծացնում է լարվածությունը
Մալաթիայում երեկ հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել:
Ուրեմն ես «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին կոչ եմ անում առաջին օրվանից վերլուծության ենթարկել իմ գործողությունները
Սցենարի իմաստը, ըստ էության, հավաքը, քաղաքացիների կամարտահայտությունը բարոյապես կոտրելն է եղել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երեկ երեկոյան Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց 2016թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարել
Նախագծի ընդունումը հարմարվել է ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում ծավալվող բոլոր հարաբերություններն արդեն իսկ հստակ կարգավորված են «Ավիացիայի մասին» օրենքով
Ժիրայր Սէֆիլյանի տեսակցությունների վրա քննիչի որոշմամբ արգելանք է դրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը՝ նշելով, որ Սէֆիլյանի կինը ցանկացել է տեսակցել նրան, սակայն թույլ չեն տվել: Փաստաբանն ասաց նաև, որ դեռևս քննիչի որոշումը չի ստացել:
Առավոտյան ժամը 9-ի դրությամբ բուժհաստատություններ դիմել է շուրջ 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկաններ
Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ տեղծել
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ գումար հատկացվեց Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում ուժեղ քամիների և կարկտահարության, ինչպես նաև Արթիկ համայնքում՝ հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին և համայնքներին աջակցություն ցուցաբերելունպատակով:
Այս գիշեր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքից բերման է ենթարկվել 136 անձ: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Իրավիճակը խիստ մտահոգիչ է, և իշխանությունն ամեն ինչ անում և անելու է ՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա հարձակմանը:
Զինված հարձակման մասնակիցներից մի քանիսի հարազատները դիմել են իրավապահ մարմիններին՝ աջակցության խնդրանքով, նաև ցանկություն հայտնելով իրենց խոսքը հանրությանը հասցնել
«Եթե Ժիրայր Սէֆիլյանը, ազգային հերոս լինելով, եթե այդ որակական նիշի վրա կանգնած տղերքը, որոնց ազգն ընդունել է՝ որպես ազգային հերոս, պատմական իրադարձությունների որոշակի գնահատականների ներքո՝ որակվեն որպես տեռորիստ, ապա ո՞վ է ազգային հերոսը՝ Մանվե՞լը, Սեյրա՞նը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Երևանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո կատարվող իրադարձությունների մասին՝ գրականագետ Դավիթ Գասպարյանն ասաց, որ հասարակությունը ծայրահեղ լարվածության մեջ է:
Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը կտրականապես դեմ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին ահաբեկիչ անվանեն: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ նրանք կռվող, հայրենասեր տղաներ են:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունից քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեցին Կարո Եղնուկյանի ձերբակալության մասին տեղեկությունը:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Երևանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո կատարվող իրադարձություններին՝ ասաց, որ այդ ամենը պատկան մարմինների բացթողումների մասին է խոսում, պետությունը պետք է ունենա կայացած, լավագույն ձևով գործող ուժային կառույցներ:
«Իհարկե, բոլորս համաձայն ենք, որ պետք է գտնվի հանգուցալուծում, որ մենք այլևս արյուն, զոհեր չտեսնենք, որ մեծ դժբախտություն է տեղի ունեցել, և բոլորիս համար զինված հարձակումներով լուծումներն ընդունելի չեն, բայց ես համոզված եմ, որ մենք բոլորս, և հատկապես՝ իշխանություններն այս երևույթից լուրջ դասեր քաղելու լուրջ խնդիր ունենք:
«Սա քաղաքական լուծում պահանջող վիճակ է: Քաղաքական լուծում փորձում է առաջարկել մի ուժ, որը քաղաքական չէ: «Հիմնադիր խորհրդարանը» քաղաքական կարգավիճակ չունցող ուժ է: